National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
10.10.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գուբազ Սանիկիձեին եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը:

Հերմինե Նաղդալյանը, շնորհավորելով պարոն Սանիկիձեին Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա առաջիկայում եւս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը: Ի պատասխան՝ պարոն Սանիկիձեն, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ ձեւավորված փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստելու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:

Երկուստեք բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում դեռեւս առկա են փոխգործակցության զարգացման հեռանկարներ, որոնք պետք է կյանքի կոչել՝ ի շահ երկու երկրների: Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վրաստան կատարած այցի ժամանակ, ուր Սերժ Սարգսյանը նշել էր, որ թեպետ մեր երկու երկրներն ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, այդուհանդերձ պետք է կարողանան շարունակել ձեւավորված համագործակցությունը եւ կամուրջ դառնան ինտեգրացիոն երկու մոդելների միջեւ:

Խորհրդարանական կապերի զարգացման համատեքստում հատկապես կարեւորվել է համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության ակտիվացումը եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հասկանալու երկկողմ կարեւորություն ներկայացնող հարցերի շրջանակը: Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին նշել է, որ խորհրդարանական հանձնաժողովների միջեւ արդյունավետ համագործակցության ավանդույթ ձեւավորված է արդեն եւ փոխգործակցության առավել ակտիվացման հայկական կողմի առաջարկն ինքն արդեն փոխանցել է վրացի խորհրդարանականներին:

Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ Գուբազ Սանիկիձեն հատկապես կարեւորել է անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ կողմերի սերտ համագործակցությունը՝ եւ օրենսդիր, եւ գործադիր կառույցների մակարդակով: Կիսելով պարոն Սանիկիձեի մտահոգությունը՝ Հերմինե Նաղդալյանը տարածաշրջանային խնդիրների շրջանակում անդրադարձել է Ադրբեջանում տիրող ժողովրդավարական ճգնաժամին, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am