National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.10.2015
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 2

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ պատվիրակությունը մասնակցել է քաղաքական խմբերի նիստերին, ինչպես նաեւ՝ վեհաժողովի Քաղաքական հարցերի, Անվտանգության եւ քաղաքացիական չափման, Պաշտպանության եւ անվտանգության, Տնտեսության եւ անվտանգության ու Գիտության եւ տեխնոլոգիայի հարցերի հանձնաժողովների նիստերին: Հանձաժողովներում քննարկումներ են ծավալվել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ անդրադարձ է եղել ճգնաժամերին, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամին, Աֆղանստանում անվտանգության պահպանմանը եւ այլ հարցերի:

Պարոն Նահապետյանն անդրադարձել է Քաղաքական հարցերի հանձնաժողովում քննարկված «Ռուսաստանը եւ Եվրատլանտյան անվտանգությունը» զեկույցին՝ նշելով, որ դրանում ԼՂ հակամարտությանն առնչվող որոշ ձեւակերպումներ առաջացրել են հայկական պատվիրակության անհանգստությունը: «Խնդիրն այն է, որ ԼՂ-ի մասով կային որոշ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրական վիճակին»,- ասել է պարոն Նահապետյանը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ մեր պատվիրակները բարձրաձայնել են իրենց մտահոգությունը, գրավոր առաջարկներ ներկայացրել: Զեկույցում Ռուսաստանի հետ կապված որոշ ձեւակերպումներ են ներկայացվել, որոնք առնչվում են նաեւ ԼՂ հակամարտությանը. մասնավորապես հակամարտության ծագման եւ ներկա փուլում Ռուսաստանի ունեցած ազդեցության, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում է ներկայացված կոնֆլիկտը: Խորհրդարանական պատվիրակությունը հստակ առաջարկներ է ներկայացրել՝ նշելով, որ սխալ է նույն համատեքստում դիտարկել բոլոր հակամարտությունները: Ադրբեջանական պատվիրակությունը եւս ներկայացրել է իր առաջարկները: Նախագահողն ընդհատել է ադրբեջանցի պատվիրակին, քանի որ օրակարգից դուրս հարցադրումներ են հնչեցվել: Հիմնական զեկուցող Օյարս Կալնինշը, սակայն, ներկայացված առաջարկները հաշվի չի առել:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ զեկույցը թեեւ ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն, այդուհանդերձ, մտահոգություններ կան նաեւ զեկույցի մակարդակով եւ աշխատանքներ պետք է տարվեն, որ նման ձեւակերպումները բացառվեն:

Քննարկվել է նաեւ Սիրիայում խորացող ճգնաժամի եւ փախստականների հիմնախնդիրը: Հայկական պատվիրակությունն իր առաջարկներն է ներկայացրել նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ի կողմից քննարկվող եւ ընդունվող առանձին բանաձեւերի կապակցությամբ: Առաջարկվել է, որ ԽՎ-ն կոչ անի անդամ պետությունների կառավարություններին եւ խորհրդարաններին՝ աջակցություն ցուցաբերելու գործընկեր պետություններին Մերձավոր Արեւելքում պատերազմներից տուժած փախստականներին ապաստան տալու հարցում: «Հայաստանի Հանրապետությունն ընդունել է ավելի քան 16000 փախստական, այդ հարցում ունենք լրջագույն խնդիր եւ ակնկալում ենք, որ ՆԱՏՕ անդամ պետություններն աջակցություն կցուցաբերեն Հայաստանին՝ որպես գործընկեր պետություն»,- նշել է պատվիրակության ղեկավարը: Հայկական պատվիրակության առաջարկն ընդունվել է:

«ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքներն եղել են բարենպաստ՝ անկախ այն հանգամանքից, որ զեկույցներից մեկում կան մեզ համար անցանկալի ձեւակերպումներ»,- ասել է պարոն Նահապետյանը: Նրա խոսքով՝ զեկույցի հեղինակի հետ զրույցից եւ քննարկումներից պարզ է դարձել, որ հիմնական շեշտադրումը ՌԴ-ի հետ է կապված եւ ԼՂ-ի վերաբերյալ առանձին շեշտադրումներ անելու մտադրություն չի եղել:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է նաեւ, որ Անվտանգության եւ քաղաքացիական չափման հանձնաժողովում առաջարկ է եղել հաջորդ տարի հանձնաժողովի այցերից մեկն իրականացնել Հայաստանում:

Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն էլ հավելել է, որ զեկույցի հեղինակ Օյարս Կալնինշը գիտակցել է, թե ինչ սխալներ է արել եւ ընդունել է դրանք: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ խնդիրն ակադեմիական ճշմարտությանն է ավելի շատ վերաբերում: «Հասկանալի էր, որ պետք էր ՌԴ բառը նշել զեկույցում՝ նշել են, մեզ էլ ասում են, թե դուք ինչու եք խառնվում, դա ձեզ չի վերաբերում»,- նշել է պարոն Պողոսյանը:


19.10.2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Նաբիհ Բըրրիի հետ
Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնեւ (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են եր...

19.10.2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 18-ին Ժնեւում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում. քննարկվել են երկու երկրների կողմից միջազգային հարթակներում իրա...

19.10.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը: Պատարագից հետո ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոն, ներկա գտնվել քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լ...

19.10.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am