National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
05.05.2011
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվեց խորհրդարանական լսումներում
1 / 2

Մայիսի 5-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրիրք (նոր խմբագրությամբ) օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը: Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, ԿԸՀ անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

Բացման խոսքում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի փոփոխման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է ստացված բոլոր առաջարկները, դրանց մի մասն ընդունել է: Պարոն Հարությունյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը գործընթացն իրականացրել է թափանցիկ եւ հրապարակային: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի եւ այսօրվա քննարկումների հիման վրա օրենքի նախագիծը կլրամշակվի, որից հետո կներկայացվի խորհրդարանին` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության դիտարկումները ներկայացրին Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Նիկոլա Շմիդտը, Սիմոն Գրանատա-Մենդինին եւ Կարե Վոլանին: Նշվեց, որ սա Հայաստանի ընտրական օրենսդրության վերաբերյալ ներկայացված 18-րդ եզրակացությունն է: Փորձագետների գնահատմամբ` իսկական ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը եւ անցկացումը առաջին հերթին պայմանավորված է ընտրական օրենսդրության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ: Փորձագետների կարծիքով` չնայած ԸՕ-ի նախագիծը ներառում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի որոշ առաջարկություններ` կան ոլորտներ, որտեղ օրենսգիրքը դեռ կարիք ունի հետագա բարելավման: Ընտրողներին դիմումների եւ բողոքների գործընթացը ավելի լավ պարզաբանելու եւ սահմանելու համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը առաջարկում են, որ նախագծի 45-47 հոդվածները ճշգրտվեն` դիմումի եւ բողոքի ամեն տեսակի համար գործընթացները ավելի ամբողջական եւ հստակ սահմանելու նպատակով: Օրենսգիրքը պետք է սահմանի, որ կրկնակի ընտրություններ անցկացվեն միայն, եթե անճշտություններն ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ միայն խնդրո առարկա տեղամասերում: Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում են հայաստանյան իշխանություններին հավելյալ միջոցներ ձեռնարկել կանանց ներկայացչությունը քաղաքական կյանքում խրախուսելու համար: Առաջարկվում է նաեւ ԸՕ-ի նախագծում վերանայել համապետական ընտրությունների դեպքում թեկնածուներին առաջադրվող քաղաքացիության վերաբերյալ որոշ պահանջները: Փորձագետները հավաստիացրին, որ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստ են աջակցելու հայաստանյան իշխանություններին Ընտրական Օրենսգրքի բարելավման գործում:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողողովի համատեղ եզրակացության որոշ դիտարկումների: Առաջինը` նստակեցության ցենզի բարձր լինելը: Նա նշեց, որ ՀՀ Նախագահի եւ ԱԺ պատգամավորների համար համապատասխանաբար սահմանված 10 եւ 5 տարիների պահանջը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով հնարավոր չէ փոփոխել: ՏԻՄ ընտրություններում ընտրական իրավունք ունենալու համար 2-3 տարվա մշտական բնակության պահանջ է դրված: Ըստ նախարարի` այդ դրույթը, ինչպես ամբողջ աշխարհում, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրական իրավունք ունեցող անձինք ավելի քաջատեղյակ լինեն համայնքի խնդիրներին: Ընտրությունների բողոքարկման կարգի հետ կապված պարոն Թովմասյանը նշեց, որ գործող օրենսդրության համեմատ բարելավումը էական է: Ընտրությունները մասամբ անվավեր ճանաչելուց պարոն Թովմասյանը գտնում է պետք է ձեռնպահ մնալ, քանի որ ընտրությունները ենթադրում են բոլորի համար կոնկրետ պահի դիրքորոշումը պարզելու հնարավորություն: Անդրադարձ եղավ պաշտոնական գործունեությունը ընտրարշավից տարբերակելու խնդրին: Արդարադատության նախարարի գնահատմամբ` շատ դեպքերում դժվար է լինում հստակ այդ սահմանը դնել, ուստի հավասարության ապահովման համար մյուս թեկնածուներին եւս համարժեք ու համաչափ պետք է հնարավորություն տրվի օգտվելու ԶԼՄ-ներից: Զեկուցողի կարծիքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավար մարմիններում ընդդիմության համաչափ ներգրավվածությունը լրացուցիչ խթան կհանդիսանա վստահության աստիճանի բարձրացման համար: Նկարահանումների կամ անձնագրերի սկանավորման առումով նախարարը համաձայնեց փորձագետների հետ այն հարցում, որ զգույշ պետք է լինել դրանց կիրառումից:

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անդրադարձան ընտրացուցակները հրապարակելուն, ընտրությունները տեսաձայնագրելուն, ընտրություններին կանանց եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությանը, ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, ընտրատարածքների ձեւավորման սկզբունքներինընտրական համակարգի արմատական բարեփոխմանը, ընտրական գործընթացին կրթական համակարգի աշխատակիցների մասնակցության խնդրին եւ նախագծում տեղ գտած հիմնական փոփոխություններին ու դրանց նշանակությանը:

Ելույթ ունենալով «Ժառանգություն» խմբակցության անունից` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց համար անընդունելի է ներկայացված օրինագիծը. այն իշխանությունների եւ ընդդիմության համար չի ապահովում հավասար հնարավորություններ եւ հավասար մեխանիզմներ վերահսկելու համար ընտրական գործընթացը: Նա կարեւորեց ընտրություններին կանանց մասնակցությունը, ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, վերստուգիչ հանձնաժողովի կողմից կուսակցությունների ֆինանսական ծախսերի վերահսկումը:

ՕԵԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց Հովհաննես Մարգարյանը: Նա ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը եւ կատարված հիմնական փոփոխությունները` նշելով, որ օրենսգրքում էական փոփոխություններ են կատարվել: Նա հավաստիացրեց, որ իրենք շարունակելու են ակտիվորեն մասնակցել ընտրական օրենսգրքի քննարկումներին:

ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը անհրաժեշտ համարեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը ու ընտրությունների  նկատմամբ հանրության վստահության վերականգնումը, ինչի համար հասարակությանը պետք է լծակներ շնորհել ընտրախախտումների արձանագրում եւ գնահատում իրականացնելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ ընտրական օրենսգրքի` իրենց ներկայացրած տարբերակի վերաբերյալ եւս ստացվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եզրակացությունը:

Եզրափակիչ ելույթներում Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Նիկոլա Շմիդտը եւ Կարե Վոլանին անդրադարձան բարձրացված հարցադրումներին եւ մտահոգություններին:

Ամփոփիչ ելույթ ունեցավ եւ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով կատարված փոփոխությունների տրամաբանությանը: Նա կարեւորեց հրապարակայնության ապահովման հարցը` նշելով, որ օրենսգրքում զգալի տեղ է հատկացվում համացանցային տեղեկատվության տարածմանը: Պարոն Հարությունյանն անդրադարձավ ընտրություններին բնակչության մասնակցության խնդրին. նախկինում երեք ժամը մեկ կազմակերպվում էր տեղեկատվության փոխանակում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ, ԿԸՀ-ը հեռուստատեսությամբ ներկայացնում էր մասնակցության մակարդակը: Փոփոխություններով նախատեսվում է առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել հանրությանը` ընտրողների մասնակցությունը ըստ տեղամասերի ստանալու պահից անմիջապես հետո տեղադրելով համացանցում: Հաջորդ առաջարկը վերաբերում է ընտրացուցակների ձեւավորմանը: Առաջարկվում է ՏԻ ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չընդգրկել այն քաղաքացիներին, որոնք հաշվառվել են ընտրությունը նշանակվելուց հետո, նախատեսվում է բացառություն այն անձանց համար, ովքեր հաշվառվել են ամուսնության արդյունքում, անշարժ գույք են ձեռք բերել, վերադարձել են ազատազրկման վայրից կամ զինվորական ծառայությունից: Նախընտրական քարոզչության ընթացքում հանրային հեռուստաընկերությունը եւ ռադիոընկերությունը պարտավոր է ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ ապահովել: Մարզային հեռուստաընկերությունները մեծամասսնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին պարտավոր են առաջարկել վճարովի եթերաժամանակ` քարոզարշավ իրականացնելու համար: Նշվեց, որ քարոզչական պաստառների վերաբերյալ պահպանվել է միայն այն սահմանափակումը, ըստ որի հասարակական տարածքներում, հասարակական տրանսպորտի վրա, պետական եւ ՏԻՄ շենքերում չեն կարող լինել քարոզչական պաստառներ: Համայնքի ղեկավարը պարտավոր է անվճար տարածքներ տրամադրել թեկնածուներին պաստառներ տեղադրելու համար, եւ ի լրումն այդ տեղերի կարող է նաեւ վճարովի հիմունքներով տեղեր հատկացնել: Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Որոշվել է ՏԸՀ-ում հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոններից պահպանել միայն հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները: Պարոն Հարությունյանն անդրադարձավ նաեւ առանցքային մի շարք այլ փոփոխությունների, ներկայացրեց դրանց նպատակահարմարությունը ընտրական օրենսդրության բարելավման տեսանկյունից:

Ավարտելով խոսքը` հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր շահագրգիռ կողմերին, Վենետիկի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներին քննարկումներին ակտիվ մասնակցելու եւ արդյունավետ առաջարկներով ՀՀ ընտրական օրենսգիրքը բարելավելու համար: Նա հավաստիացրեց, որ օրենսգրքի բարելավման աշխատանքները շարունակվում են:


05.05.2011
Տեղեկատվություն Երիտասարդական խորհրդարան դիմորդների համար
Տեղեկացնում ենք, որ 2011թ. մայիսի 7-ին ժամը 11.00-ին եւ 14.00-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի ինքնաառաջադրված ներքոհիշյալ թեկնածուների թեսթավորման փուլը ( ցանկը կցվում է ) : Թեսթավորման փուլը կանցկացվի Ազգային ժողովի շենքում (Բաղրամյան 19): Մասնակիցներին խնդրում ենք ներկայացնել անձը հաստատ...

05.05.2011
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կժամանի Երեւան
Մայիսի 9-11-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն: ԵԱՀԿ ԽՎ նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի,  խորհրդարանական խմբակցությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ...

05.05.2011
Արտաշատում եվ Աշտարակում անցկացվեց ասմունքի փառատոնի հերթական փուլը
Արդեն ավանդույթ դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո` ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում, մայիսի 3-ին տեղի ունեցավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Սա ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am