National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
06.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը
1 / 7

Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Արտաշատ քաղաքում մասնակցեց «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մասնաճյուղ «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոն»-ի բացման արարողությանը:  Միջոցառմանը ներկա էին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պատգամավորներ, Արարատի մարզպետ  Էդիկ Բարսեղյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհավորելով կենտրոնի բացման առթիվ` կարեւորեց դրա նշանակությունը տարածաշրջանի երեխաների առողջության խնդիրների լուծման համար: Նշելով, որ նմանատիպ կենտրոնների ստեղծումը բարդ եւ աշխատատար գործընթաց է եւ օժանդակության  կարիք ունի` նա շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` ցուցաբերած անմիջական աջակցության համար:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց , որ մարզերում գործող կենտրոնների շարքում Արտաշատի Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնը թվով յոթերորդն է, սակայն այն առանձնահատուկ է նրանով, որ բաղկացած է կենտրոնից եւ մանկապարտեզից: Երեխաները, ովքեր կգան կենտրոնում բուժվելու, կարող են այցելել նաեւ մանկապարտեզ: Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` կենտրոնի ստեղծմանը մեծապես աջակցելու համար, ինչպես նաեւ նրա տիկնոջը` Ջուլիետա Աբրահամյանին, ով իր պատվավոր տեղն է զբաղեցնում կենտրոնի հովանավորների շարքում: Նա նշեց, որ Արտաշատի Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի ստեղծման գործում նեռառված են տեղական եւ միջազգային ջանքերը` ի դեմս ծրագրի բոլոր հովանավորների:

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը նշեց, որ երբ անցյալ տարի ԱԺ նախագահի հետ այցելել էին  մանկապարտեզ, որտեղ այժմ տեղակայված է կենտրոնը, Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր վերանորոգել այն, ինչն էլ իրականացվել է: Տեղեկացնելով,  որ ԱԺ նախագահի հանձնարարությամբ գործընթացը շարունակվելու է, հիմնադրամի նախագահը խոստացավ եւս երկու մանկապարտեզ վերանորոգել:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի տիկին Ջուլիետա Աբրահամյանն ու կենտրոնի տնօրենը կտրեցին մուտքի կարմիր ժապավենը, որից հետո ԱԺ նախագահը շրջեց կենտրոնի բժշկական մասում եւ մանկապարտեզում: Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցեց մանկապարտեզի սաների հետ, ովքեր իրենց երգ ու պարով ողջունեցին ԱԺ նախագահին ու մյուս հյուրերին: Մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` շենքի վերանորոգման հարցում ցուցաբերած աջակցությն համար: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 100 երեխա:

Արտաշատի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնը» բժշկական վերականգնողական ծառայություններ  եւ մասնագիտական խնամք է տրամադրելու Արարատի մարզի ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման եւ զարգացման այլ խնդիրներ ունեցող երեխաների: Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է հատուկ կահույքով, անհրաժեշտ սարքավորումներով եւ գույքով: Կենտրոնի բոլոր աշխատակիցները Արարատի մարզի բնակիչներ են, ովքեր վերապատրաստում են անցել Երեւանի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում:

Նշենք, որ կենտրոնի վերակառուցման եւ կահավորման համար ծախսվել է մոտ  80 մլն դրամ:
 


06.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մայիսի 10-12-ի  ԱԺ չորսօրյա նիս...

06.05.2011
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
Մայիսի 6-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխնախագահ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am