«Մեծարգո պարոն Միրզոյան,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Դուք հայկական երաժշտության այն երախտավորներից եք, ում շնորհիվ մեր մշակույթը հասել է միջազգային ճանաչման: Անկեղծությամբ եւ հզոր զգացմունքայնությամբ աչքի ընկնող Ձեր ստեղծագործությունները տասնյակ տարիներ ոգեւորում են մի քանի սերնդի` հանդիսանալով համաշխարհային երաժշտության անկրկնելի գոհարներ:
Այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծագործական եռանդուն գործունեությունը, ինչի արդյունքում, վստահ եմ, ծնվելու են նոր գլուխգործոցներ` ի շահ մեր մշակութային գանձարանի հարստացման:
Վերստին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ, հարգարժան վարպետ, առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ լավատեսություն»: