National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
14.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր
1 / 11

Մայիսի 14-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Նրան ուղեկցում էին ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

ԱԺ նախագահն այցելեց մարզի մի շարք համայնքներ, ծանոթացավ առկա խնդիրներին` բնակիչների հետ քննարկելով դրանց լուծման հնարավորությունները:

Հանդիպումներն  անցան անկաշկանդ ու անմիջական մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանն ինքը մարդկանց տրամադրեց անկեղծ զրույցի: «Մենք չենք եկել լավ բաներ լսելու, եկել ենք վատն էլ լսելու», - հանդիպումներից մեկի ժամանակ գյուղացիներին դիմեց ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարի առաջին հանդիպումը Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում էր: Այն , ըստ էության , գյուղական բնակավայր է քաղաքի մեջ, եւ այդ առումով օրինաչափ էր, որ մարդկանց բարձրացրած խնդիրներն առավելապես վերաբերում էին գյուղատնտեսությանը. գյուղատնտեսական տեխնիկայի բացակայություն, սերմացուի խնդիր, չմշակվող հողեր… ԱԺ նախագահը նշեց, որ նպատակահարմար է, որ  ձեռքբերվող գյուղտեխնիկան ամրացվի համայնքին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի մատչելի սպասարկել բնակչությանը, վերահսկել գները; Նա խոստացավ աջակցել սերմացուի եւ պարարտանյութի ձեռքբերման գործընթացում առկա խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը ՏԻՄ ղեկավարներին ու ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ շփվել ժողովրդի հետ, ավելի շատ  զբաղվել նրա հոգսերով: Պետք է բացառել չինովնիկների կողմից հարցերի լուծումն արհեստականորեն ձգձգելը: ԱԺ նախագահը նշեց, որ գյուղատնտեսության խնդիրները երկրի նախագահի ուշադրության կենտրոնում են, եւ բոլորով` ՏԻՄ ղեկավարից մինչեւ ԱԺ պատգամավոր, պետք է ավելի ակտիվորեն զբաղվեն այդ խնդիրների լուծմամբ:

 Համանման խնդիրներ կային նաեւ մարզի Սոլակ համայնքում: Աժ նախագահը նախ զրուցեց գյուղի դպրոցի մանկավարժների հետ, ծանոթացավ նրանց հոգսերին, դպրոցի առօրյային: Գյուղի դպրոցի պարի խումբը պատրաստվում է մեկնել Բելառուս` մասնակցելու միջազգային փառատոնի. պարախմբի անունից նրա անդամներից մեկը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրեց ֆինանսական որոշ խնդիրների մասին. ԱԺ նախագահը խոստացավ աջակցություն ցուցաբերել: Խորհրդարանի նախագահի հետ զրույցի ժամանակ գյուղացիները բարձրացրին ոռոգման ջրի հարցը, ավանդների խնդիրը, իսկ գյուղի Երիտասարդական թաղամասի բնակիչներից մեկը հայտնեց, որ թաղամասը գազաֆիկացման խնդիր ունի: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց ֆինանսապես աջակցել  այդ հարցի լուծմանը:

Արզնիում ԱԺ  նախագահի հետ հանդիպման ժամանակ համայնքի բնակիչները  մյուս համայնքների խնդիրներին համահուչ իրենց հոգսերը բարձրաձայնելուց բացի ընդգծեցին արոտավայրերի բացակայության հարցը: Գյուղացիների բարձրացրած հարցերը մանրամասն լսելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ միանգամից հնարավոր չէ բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց համոզմունք հայտնեց, որ դրանք աստիճանաբար կլուծվեն:

 Հայաստանի ասորական համայնքի կողմից Արզնիում ԱԺ նախագահին նվիրեցին «Օսմանյան բռնապետության ներքո ապրող հայ եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը(1453-1922 թթ.)» գիրքը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր ապրիլքսանչորսյան ուղերձում դատապարտել է նաեւ այլ` ասորի եւ հույն ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Ի պատասխան իրեն ուղղված խնդրանքի` ԱԺ նախագահը աջակցություն խոստացավ Օսմանյան Թուրքիայում ասորի ժողովրդի ցեղասպանությանը նվիրված հուշարձանի  կառուցմանը Երեւանում:

ԱԺ նախագահի այցի հաջորդ «կանգառը» Նոր Գեղին էր, որտեղ եւս բնակիչների հետ հանդիպումը սկսվեց մանկավարժների հետ զրույցով: Այնուհետեւ գյուղացիների զրույցի թեման  ծավալվեց`ներառելով գյուղատնտեսությանն առնչվող հարցերի լայն շրջանակ. մտահոգությունները նույն էին` սերմացու, վարկեր, պարարտանյութ: Հովիկ Աբրահամյանը շրջեց նաեւ ջերմոցային տնտեսություններից մեկում հետաքրքրվեց կատարված աշխատանքներով ու խնդիրներով:

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտը մշակութային էր. Հովիկ Աբրահամյանը նախ այցելեց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է 1301 թվականին; Այնուհետեւ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց համայնքի թիվ 3 հիմնական դպրոց:   Հովիկ Աբրահամյանը  շրջեց դպրոցում, զրուցեց երեխաների եւ մանկավարժների հետ: Ուսուցիչների հետ ջերմ զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց կրթական խնդիրներին եւ մասնավորապես դպրոցի սաների առաջադիմությանը: Մանկավարժներն ԱԺ նախագահին շնորհակալություն հայտնեցին այցելության համար եւ ցանկություն հայտնեցին, որ իրենց դպրոցը եւս մասնակցի խորհրդարանում անցկացվող «Բաց դաս» ծրագրին, ինչին ԱԺ նախագահը սիրով ընդառաջեց:

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ԱԺ «Բաց դռներ»  ծրագրի շրջանակներում արդեն երրորդ անգամ անցկացվում է Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն: Այն այս տարի նվիրված է մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի  ծննդյան 95-ամյակին: Մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել է այս տարվա մարտի 5-ից, մայիսի 14-ին անցկացվեց Կոտայքի մարզում` Եղվարդում, որին ներկա գտնվեց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը:  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մրցանակներ հանձնեց երկու տարիքային խմբերում հաղթող ճանաչված 6 աշակերտների . մեկ մասնակից էլ արժանացավ խրախուսական մրցանակի:  Հաղթողները  կմասնակցեն Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին:

  
  
 


14.05.2011
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում է
Մայիսի 14-ին Ազգային ժողովում շարունակվեցին «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվության քննարկումները: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հա...

14.05.2011
Տեղեկատվություն Երիտասարդական խորհրդարանի դիմորդների համար
Տեղեկացնում ենք, որ 2011թ. մայիսի 17-ին ժամը 11-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի թեսթավորման փուլը հաղթահարած հետեւյալ մասնակիցների հարցազրույցը (ցուցակը կցվում է) : Խնդրում ենք ներկայանալ ժամը 10.00 Ազգային ժողով (Բաղրամյան 19) անձը հաստատող փաստաթղթով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am