National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.05.2011
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
1 / 7

Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքաղաքը: Ընտանիքի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ 20 բազմազավակ  ընտանիքների ծնողներ արժանացել  են  ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերի եւ դրամական պարգեւների, որոնք հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց խորհրդարանի նախագահը: Շնորհավորելով նրանց` Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Շատ ուրախ եմ հյուրընկալել ձեզ Ազգային ժողովում, մանավանդ հյուրընկալությունը հայ ընտանիքին ամենաբնորոշ գծերից է: Ինձ համար կրկնակի հաճելի է ձեզ  հետ հանդիպել Ընտանիքի օրվա կապակցությամբ:

Շուրջ 18 տարի է, աշխարհում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը:

Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ  Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով մայիսի 15-ը Հայաստանում  եւս սահմանվում է որպես Ընտանիքի օր: Ես հուսով եմ` օրենքի` պաշտոնապես ուժի մեջ մտնելուց հետո Ընտանիքի օր կարճ ժամանակում կդառնա մեր ժողովրդի  ամենասիրված տոներից մեկը: Ի վերջո, գրեթե բոլոր այն տոները, որոնք ներառված են մեր պետական տոնացույցում, այս կամ այն կերպ առնչվում են ընտանիքին:

Չնայած այս օրն ընդգրկված է պաշտոնական տոնացույցի մեջ, բայց ես ցանկանում եմ, որ այն լինի ոչ թե պաշտոնական, այլ ջերմ, ընտանեկան տոն, որը կհամախմբի բոլորին:

Ընտանիքը հայի համար իսկապես  հավաքական սրբություն է, որն իր մեջ խտացնում է սեր ու հավատարմություն,  վստահություն, միասնություն ու հարգանք, արժանապատվություն ու համերաշխություն:

Ընտանիքն ազգի գոյատեւման կարեւորագույն նախապայմաններից է: Դեռ դպրոցական տարիներից մեզ ծանոթ է Մուրացանի հետեւյալ միտքը.«Ազգերի գոյությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որը ունի զորավոր ընտանիք»: Բազմազավակ ընտանիք ունենալը, երեխաներ մեծացնելն ու դաստիարակելը մեծ պատասխանատվություն եւ նվիրում է պահանջում: Ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ` բոլոր բազմազավակ հայ ընտանիքներին, որ դուք, անկախ պայմաններից, գնացել եք այդ պատասխանատվության` գիտակցելով ընտանիքի արժեքն ու նշանակությունը երկրի համար: Ռուս գրող Լեւ Տոլստոյն ասել է, որ բոլոր երջանիկ ընտանիքները երջանիկ են միանման, ամեն դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Ես մաղթում եմ, որ անկախ ցանկացած իրավիճակից, մեզանում դժբախտ ընտանիքներ չլինեն, որ յուրաքանչյուրս հոգատար եւ ուշադիր լինենք ընտանիքի, հարազատների եւ ընդհանրապես մեկս մյուսի  նկատմամբ, ու ոչ տոնից տոն:

Յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ իմաստով նաեւ հասարակության հայելին է:  Որպես իշխանություն մեր պարտքն է  նպաստել, որ երկրում  բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, որովհետեւ ամուր, համերաշխ եւ բարեկեցիկ ընտանիքը տվյալ պետության  հզորացման եւ առաջընթացի երաշխավորն է:

Համոզված եմ, որ ապագայում պետությունն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու  աջակցել իր քաղաքացուն:

Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում ընտանեկան երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն»:

Ընտանիք-հասարակություն-պետություն կապի զարգացման գործում ունեցած ավանդի համար  Ընտանիքի օրվա առթիվ ՀՀ  ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվեց  Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը: Վերջինս բազմազավակ ընտանիքների եւ իրենց կազմակերպության անունից  շնորհակալություն հայտնեց հանրապետության Նախագահին, ԱԺ նախագահին, պատգամավորներին` Ընտանիքի օրը կարեւորելու համար: Նա ողջունեց Ազգային ժողովի բաց դռների քաղաքականությունը, որը նպաստում է հասարակություն- պետություն համագործակցության ակտիվացմանը:

Միջոցառման ավարտին խորհրդարանի հյուրերը լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ, ինչին հաջորդեց ջերմ ու անկեղծ զրույցը  Հովիկ Աբրահամյանի եւ բազմազավակ ընտանիքների ծնողների միջեւ:


16.05.2011
Բյուջետային քննարկումները շարունակվում են
Ազգային ժողովը մայիսի 16-ին շարունակեց «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ»  հաշվետվության քննարկումը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ...

16.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ տիկին Յանսեն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման...

16.05.2011
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւանում Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am