National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.05.2011
Բյուջետային քննարկումները շարունակվում են
1 / 4

Ազգային ժողովը մայիսի 16-ին շարունակեց «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ»  հաշվետվության քննարկումը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը, ՀՀ ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը եւ ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեցին հաշվետու տարում նշված ոլորտներին հատկացված ֆինանսական ցուցանիշները եւ դրանց ծախսման ուղղությունները, իրականացված ծրագրերը:

Ոլորտների պատասխանատուները տեղեկացրեցին, որ ՀՀ կառավարությունը  հատկացրել է ծրագրված  ֆինանսավորումը, նախատեսված ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ, բացառությամբ 1-2 ծրագրերի:

Այսպես` 2010 թվականին կրթության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 97.8 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 98.2% կատարողական:

Հաշվետու տարում կրթության ծախսերից 21.8 մլրդ դրամն ուղղվել է տարրական ընդհանուր կրթության, 47.3 մլրդ դրամը` միջնակարգ ընդհանուր կրթության ծրագրերին` ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը:

Հատուկ կրթության ծախսերը կատարվել են 99.9%` կազմելով շուրջ 2.5 մլրդ դրամ:

Անցած տարում արտակարգ ունակություններ դրսեւորած երեխաների հանրակրթության կազմակերպման համար ծախսվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 100% կատարում:

2010 թվականին նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ծախսերը կազմել են շուրջ 4.7 մլրդ դրամ կամ նախատեսված հատկացումների 99.7%-ը:

2010 թվականին ՀՀ պետական բյուջեից շուրջ 7.5 մլրդ դրամ տրամադրվել է բարձրագույն կրթության բնագավառին, որից շուրջ 6.9 մլրդ դրամը բարձրագույն մասնագիտական կրթության ծախսերն են, 584.9 մլն դրամը` հետբուհական մասնագիտական կրթության ծախսերը: Բարձրագույն կրթության ծախսերի տարեկան ծրագիրն ապահովվել է 99.9%-ով:

Շուրջ 1.4 մլրդ դրամ է հատկացվել արտադպրոցական դաստիարակության ծրագրի ֆինանսավորմանը` ապահովելով 99.7% կատարողական:

2010 թվականին պետական բյուջեից 828.5 մլն դրամ է տրամադրվել լրացուցիչ կրթությանը` կազմելով ծրագրված ցուցանիշի 99.3%-ը:

Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծախսերը կազմել են շուրջ 27.1 մլն դրամ, որոնք կատարվել են նախատեսված ամբողջ ծավալով:

Կրթական օբյեկտների հիմնանորոգման ծախսերը կազմել են 3.2 մլրդ դրամ` 99.1%-ով ապահովելով ծրագրային ցուցանիշը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են 117 կրթական օբյեկտներ (Երեւանում` 27, մարզերում` 90):

Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման բարեփոխումներ ծրագրի շրջանակներում նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման ծրագրին հատկացվել է 1.2 մլրդ դրամ` 74.1%-ով ապահովելով ծրագրային ցուցանիշը:

Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար ուսումնական գրականության եւ օժանդակ նյութերի տրամադրման համար 2010 թվականի պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 68.7 մլն դրամ` ապահովելով ծրագրվածի 98.1%-ը:

Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող կրթական հաստատությունների վերականգնման ծրագրի գծով ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 1.7 մլրդ դրամ` որն օգտագործվել է նախատեսված ամբողջ ծավալով:

2010 թվականին ՀՀ պետական բյուջեից հանգստի, մշակույթի եւ կրոնի ծրագրերի իրականացմանը տրամադրվել է 16.1 մլրդ դրամ? կազմելով նախատեսված  100.1%-ը:

Հաշվետու տարվա ընթացքում հանգստի եւ սպորտի բնագավառին տրամադրվել է շուրջ 1.4 մլրդ դրամ` 99.6%-ով ապահովելով տարեկան ծրագիրը:

Հաշվետու տարում պետական բյուջեից 9.4 մլրդ դրամ տրամադրվել է մշակութային ծառայությունների խմբի ծրագրերի ֆինանսավորմանը` կազմելով ծրագրվածի 100.4%-ը:

Հաշվետու տարում 1.4 մլրդ դրամ ուղղվել է գրադարանների ֆինանսավորմանը, որը կազմել է ծրագրով նախատեսված հատկացումների 99.9%-ը:

2010 թվականին մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը հատկացվել է 377.3 մլն դրամ, որն իրականացվել է 99.9%-ով: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է մշակութային 4 օբյեկտ, որից 2-ը` Երեւանում, 2-ը` մարզերում:

2010 թվականին 979.1 մլն դրամ ուղղվել է 16 գրադարանների պետական աջակցության տրամադրմանը, որի կատարողականը կազմել է 100%:

2010 թվականին թանգարանների եւ ցուցասրահների դասի ծրագրերին պետական բյուջեից տրամադրվել է 1.6 մլրդ դրամ, որը կազմում է նախատեսվածի 103.4%-ը:

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից 338.2 մլն դրամ է տրամադրվել մշակույթի տների, ակումբների եւ կենտրոնների ֆինանսավորմանը, որը կատարվել է 99.5%-ով:

Այլ մշակութային կազմակերպությունների դասին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրամադրվել է 695.3 մլն դրամ, որը կազմել է նախատեսվածի 100%-ը:

Արվեստի բնագավառի ծրագրերի ֆինանսավորմանը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրամադրվել է 4.4 մլրդ դրամ 100% կատարողականով:

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից կինեմատոգրաֆիայի բնագավառին տրամադրվել է 612.8 մլն դրամ, որը կազմում է նախատեսված ծախսերի 100%-ը:

Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման նպատակով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 339.2 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի 98%-ը:

2010 թվականին ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների ծախսերը կազմել են 4.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.9%-ը:

Հաշվետու տարում հեռուստառադիոհաղորդումների գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են 3.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.9%-ը:

Հաշվետու տարում ռադիո ծառայությունների շրջանակներում 639.7 մլն դրամ (100%) դրամաշնորհներ են տրամադրվել ,Հայաստանի հանրային ռադիոընկերությունե ՓԲԸ-ին` ռադիոհաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով:

2010 թվականին 796.4 մլն դրամ են կազմել հրատարակչությունների եւ խմբագրությունների ծախսերը` 99.9.%-ով ապահովելով ծրագրի կատարումը:

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից 411.8 մլն դրամ է տրամադրվել կրոնական եւ հասարակական այլ ծառայությունների խմբի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք կատարվել են 98%-ով:

232.2 մլն դրամ է տրամադրվել երիտասարդական ծրագրերի դասին, որոնք ընդհանուր առմամբ կատարվել են 96.5%-ով:

Նույն օրը Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  Խաչիկ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ,  քննարկվեց 2010 թ. բյուջեի կատարողականը  երեք ոլորտներում:

 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին ներկայացրեց հաշվետու տարում գյուղատնտեսության, բնապահապանության եւ ջրային տնտեսության ոլորտներում կատարված ծախսերի թվային  պատկերը: Ոլորտների պատասխանատուները մանրամասնեցին այդ շրջանակներում իրականացված ծրագրերը եւ կատարված աշխատանքները:

Գյուղատնտեսության ոլորտին  2010 թ.-ին նախատեսվել է հատկացնել 9 մլրդ 255 մլն դրամ: Կատարողականը կազմում է  98,1 տոկոս, լրացուցիչ միջոցներ են տրամադրվել նաեւ պահուստային ֆոնդից` 859 մլն դրամի չափով: Գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ միջոցների հաշվին իրականացվել է 37 ծրագիր: Դրանց կատարման ցուցանիշները տարբեր են, կատարողանը ցածր է  արտաքին միջոցներով ֆինանսավորված ծրագրերում: Անցյալ տարի, հիմնականում պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է աննախադեպ` 15,7 տոկոս անկում: Նախարարը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարի շարունակվելու են պետական աջակցության ծրագրերը, չորս բանկեր արդեն  4 մլրդ 200 մլն դրամի արտոնյալ գյուղատնտեսական վարկ են տրամադրել:

Բնապահպանության ոլորտում ծախսերն իրականացվել էն 76,9 տոկոսով, նախատեսվել է 3 մլրդ 201 մլն դրամ գումար: Շեղումը պայմանավորված է բնապահպանության ոլորտում դրամաշնորհային գումարների թերֆինանսավորմամբ: Այդուհանդերձ` 2009 թ.-ի համադրելի ցուցանիշն այն գերազանցում է 84,26 մլն դրամով: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ գումարներ են հատկացվել 25 ծրագրերի կատարման համար, մասնավորապես 119 մլն դրամ է ուղղվել օդի աղտոտման դեմ պայքարին, շրջակա միջավայրի պաշտպանության համար` 71,3 մլն դրամ եւ այլն: Նախարարը մանրամասներ հաղորդեց նաեւ Սեւանի ափամերձ տարածնքերի մաքրման աշխատանքներից եւ ասաց, որ ապահովվել է նախատեսված 284 հեկտար տարածքի մաքրումը:  Կառավարությունն իր պահուստային ֆոնդից բնապահպանության ոլորտին նունպես լրացուցիչ միջոցներ  է հատկացրել` շուրջ 62 մլն դրամի չափով:

Ջրային տնտեսությանը հաշվետու տարում հատկացվել է 34,8 մլրդ. դրամ: Կատարողականը` 92,2 տոկոս: Թերֆինանսավորումը կրկին արտաքին աջակցությամբ իրականացող ծրագրերում է արձանագրվել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սնդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ 24 ծրագիր է իրականացվել, որից միյան 8-ում չեն նախատեսվել արտաքին միջոցներ: Պահուստային ֆոնդից հատկացումն այս ոլորտին կազմել է 872 մլն դրամ:


16.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին: Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ տիկին Յանսեն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման...

16.05.2011
Ընտանիքի օրվա առթիվ 20 բազմազավակ ընտանիքների ծնողներ արժանացան ԱԺ նախագահի շնորհակալագրերի
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու մայրաքաղաքը: Ընտանիքի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ 20 բազմազավակ  ընտանիքների ծնողներ արժանացել  են  ՀՀ ԱԺ նախագա...

16.05.2011
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Երեւանում Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am