National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
18.05.2011
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
1 / 5

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:

Այն  հիմնադրվել է Հայաստանի կառավարության 2001 թ. հունվարի 9-ի որոշմամբ` նրա հիշատակը հավերժացնելու, նրա կյանքն ու գործունեությունը, ներկայացնելու նպատակով: Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ` փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր, անձնական իրեր, կառավարական պարգեւներ, տարբեր առիթներով բարեկամներից, գործընկերներից, ժողովրդից, այլ պետությունների ղեկավարներից եւ քաղաքական գործիչներից ստացած բազմաթիվ հուշանվերներ, արվեստի գործեր, օլիմպիական չեմպիոնների մեդալներ` նվիրած Կարեն Դեմիրճյանին եւ այլն: Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցադրված նյութերին, որոնք նրան ներկայացրին «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանը եւ թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը:

Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց Ազգային ժողովում ստեղծվելիք թանգարանում նաեւ Կարեն Դեմիրճյանին վերաբերող նյութեր, ինչպես նաեւ թանգարանից ցուցանմուշներ ունենալ: ԱԺ նախագահը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:

Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետական, քաղաքական մեծ գործիչ Կարեն Դեմիրճյանն իր հայրենասիրությունն ապացուցել է հայրենաշինությամբ: «Նա մեծ ներդրում ունի մեր պետության, պետականության կայացման գործում, մեծ գործեր ունի թողած մեր ժողովրդին»,- երախտագիտությամբ ասաց ԱԺ նախագահը` նշելով, որ թանգարան իր այցելությամբ ցանկանում է եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին:


18.05.2011
ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը
Մայիսի 16-ից 18-ը Մինսկում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի համանախագահներն են ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին եւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Պատվիրա...

18.05.2011
Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ամփոփվեց ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսով
Մայիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի համատեղ մամլո ասուլիսը: Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարում ակտիվացել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան ...

18.05.2011
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց  պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած  «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...

18.05.2011
ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը
Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամները: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագ...

18.05.2011
Տեղեկատվություն
Մայիսի 18-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կայքէջում կտեղադրվի ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: ...

18.05.2011
ԱԺ-ում լսեցին տնտեսական ոլորտի հաշվետվությունը
Շարունակելով 2010 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում` մայիսի 18-ին պատգամավորները լսեցին տնտեսական ոլորտի պատասխանատուներին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում` Վարդան Բոստանջյանի եւ Գագ...

18.05.2011
Եվրոպական խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղավ Ցեղասպանության թանգարանում: Եժի Բուզեկը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկե...

18.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
Մայիսի 18-ին, արդեն 34-րդ անգամ, աշխարհում նշում են Թանգարանների միջազգային օրը:  Դա մի տոն է, որ կապված է յուրաքանչյուր ազգի հոգեւոր ժառանգության ու պատմամշակութային հիշողության հետ եւ վկայությունն է այն բանի, թե ինչպես են ազգերը պահպանում իրենց մշակութային հարստությունը: Շնորհիվ իր  թանգ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am