Մայիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղավ Ցեղասպանության թանգարանում: Եժի Բուզեկը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկեց եղեւնի: