National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք թանգարանների տնօրենների ու աշխատակիցների
1 / 4

Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հյուրընկալել էր մի շարք  թանգարանների տնօրենների ու աշխատակիցների:

Ողջունելով նրանց` Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ շնորհավորեց թանգարանների միջազգային օրվա առթիվ եւ առաջարկեց անկաշկանդ մթնոլորտում քննարկել ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման, այդ թվում եւ օրենսդրական, հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի տնօրեն  Մարինե Հարոյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման եւ ընձեռնված հնարավորության համար: Նրա խոսքով` առաջին դեպքն է, երբ իրենց ընդունում է ԱԺ նախագահն ու հրավիրում անմիջական զրույցի: Տեղեկացնելով կազմակերպության գործունեության մասին, որի կազմում ներգրավված են  Հայաստանի տարբեր շրջաններում գործող շուրջ 40 թանգարանների,  բուհերի, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների 55  աշխատակից եւ 15 ուսանող-կամավոր, նա նշեց, որ երկրորդ տարին է,  Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիան  «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն  դպրոցների միության  ֆինասական աջակցությամբ հրատարակում  է «Թանգարան» գիտամեթոդական ամենամյա հանդեսը, ընդ որում երկրորդ` 2010թվականի համարը հովանավորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, որ սկսվել էր դեռ անցյալ տարի«Գաֆեսճյան» թանգարանում անցկացված միջոցառմամբ,  նա ասոցիացիայի կողմից ԱԺ նախագահին նվիրեց հանդեսի համարները:

Այնուհետեւ թանգարանների ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտին վերաբերող հիմնական խնդիրների մասին: Մասնավորապես, խոսվեց «Թանգարանների մասին» օրենքի ընդունման, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ինչը հնարավորություն կտա ավելի ակտիվացնել եւ արդյունավետ դարձնել թանգարանների գործունեությունը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, թե որ փուլում է նախագծի մշակումը եւ խնդրեց ԱԺ նախագահին` օրենքի նախագիծը կառավարությունից խորհրդարան հասնելուց հետո հնարավորինս շուտ ընթացք տալ դրան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ երբ օրինագիծը հասնի օրենսդիրին,  աշնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայում քննարկել այն, ինչպես նաեւ կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Հանդիպման մասնակիցների կողմից առաջարկ հնչեց, որպեսզի դպրոցներում եւ կրթական հաստատություններում լինեն դասաժամեր, որոնց շրջանակներում երեխաներն այցելեն թանգարաններ, անհրաժեշտ համարվեց ներգրավել նաեւ մարզերի աշակերտներին: Խորհրդարանի ղեկավարը ողջունեց առաջարկները` պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերի լուծմանը: Նա նպատակահարմար համարեց  ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելող երեխաների ծրագրում ընդգրկել նաեւ այցելությունը թանգարաններ:

Մեկ այլ առաջարկ վերաբերում էր զբոսաշրջությունը կարգավորող օրենսդրության մեջ մշակութային ուղղվածությունն ուժեղացնելուն եւ մշակութային զբոսաշրջությունը զարգացնելուն: ԱԺ նախագահն այս դեպքում եւս հայտնեց աջակցելու իր պատրաստակամության մասին` խոստանալով իրականացնել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

 Օրերս Ազգային ժողովի նախագահն այցելել էր Կարեն Դեմիրճյանի թանգարան: Խորհրդարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցող «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանը, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` թանգարան այցելելու համար եւ ողջունելի համարեց հանդիպման նախաձեռնությունը, ցանկալի համարելով, որ նման վերաբերմունքը թանգարանների նկատմամբ շարունակական լինի:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու թանգարանների ներկայացուցիչները եղան նաեւ ԱԺ նիստերի դահլիճում` հանդիպումն ավարտելով համատեղ լուսանկարով:


20.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 20--ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մայիսի 23-26-ի  ԱԺ չորսօրյա ն...

20.05.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Մայիսի 20-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:   ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասի...

20.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ
Մայիսի 20-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ  մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Ցուցադրությունում ներկայացված են նկարչի 50 աշխատանքներ, ինչպես նաեւ նախկինում Հայաստանի ազգայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am