National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
23.05.2011
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
1 / 4

Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցներ ներկայացնող աշակերտների հետ: Վերջիններս մինչ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումը ներկա էին գտնվել ԱԺ նիստին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց դպրոցականների այցելությունները օրենսդիր բարձրագույն մարմին եւ մասնակցությունը նրա աշխատանքներին: Խորհրդարանի ղեկավարը համառոտ ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքն ու աշխատակարգը` առանձնացնելով խորհրդարանի վերահսկողական գործառույթը: Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի: Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ԼՂ հարցի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների միջոցով: Հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Խոսելով հայ-թուրքական հարաբերություների  մասին` ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման եւ դրան հետեւած իրադարձությունների պատմությունը, նշելով, որ Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների խախտումը, նախապայմանների առաջադրումը խոչընդոտում է արձանագրությունները կյանքի կոչելուն եւ բանակցային գործընթացին:

ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ կոտայքցի աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին կրթական գործընթացին, զինապարտության մասին օրենքի փոփոխությանը, հայ-թուրքական սահմանի բացմանը: Ընդունելության քննություններին վերաբերող հարցին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ պիտի արվի դրանք արդար անցկացնելու համար: Իսկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ այս տարի դպրոցների ավարտական դասարաններում շրջանավարտներ չեն լինի, եւ ընդունելության քննություններն անցկացվելու են այն դիմորդների համար, ովքեր անցյալ տարիներին չեն ընդունվել, կամ զորացրվել են բանակից կամ այն երեխաներն են, ովքեր այլ երկրներից են վերադարձել:

ԱԺ նախագահն ու աշակերտները զրույցը շարունակեցին ԱԺ նիստերի դահլիճում, իսկ հանդիպումն ավարտվեց համատեղ լուսանկարով:
 


23.05.2011
Հանդիպում հանձնաժողովում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հադիպեց Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Անդրիա Ուրուշաձեին եւ նրա տեղակալ Իրակլի Նադառեիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետի...

23.05.2011
ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները Ազգային ժողովի նիստում
Մայիսի 23-ին  Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին իններորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ԱԺ բաց դռների քաղաքականության շրջանակներում նիստին ներկա  Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցների  աշակերտ...

23.05.2011
Ձեւավորվեց Երիտասարդական խորհրդարան
Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, պետական եւ ոչ պետական բուհերի կողմից առաջադրված երիտասարդների, ինչպես նաեւ թեսթավորման եւ հարցազրույցի փուլերում լավագույն արդյունքներ դրսեւորած մասնակիցների տվյալների հիման վրա ներկայացվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ...

23.05.2011
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
Մայիսի 23-ի մամլո ասուլիսում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ ներկայացրին մայիսի 15-17-ը Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցած ԱՊ...

23.05.2011
Ցուցահանդես Ազգային ժողովում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց  գեղանկարիչ Հարություն Հարությունյանի` Արթինի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա  էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Գեղանկարիչ Հարությունյանը ծնվել է Երե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am