Տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի գործունեության կարգի համաձայն ( կցվում է ) Երիտասարդական խորհրդարանի անդամների դիմումներում նշված նախընտրությունների հիման վրա ձեւավորվել են Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները ( կցվում է ): Մայիսի 31-ին ժամը 11.00-ին, 13.00-ին եւ 15.00-ին տեղի կունենան հանձնաժողովների նիստերը ( կցվում է ): Հանձնաժողովների նիստերի օրակարգերում ընդգրկված են հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Երիտասարդական խորհրդարանի անդամներին խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Ազգային ժողով (Բաղրամյան 19) համապատասխանաբար ժամը 10.00-ին, 12.00-ին եւ 14.00-ին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունիսի 1-ին ժամը 11.00-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի անդամների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը (Ոսկեզօծ դահլիճ), որից հետո ԱԺ նիստերի դահլիճում կմեկնարկի Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը: Երիտասարդական խորհրդարանի անդամներին խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ժամը 10.00-ին ներկայանալ Ազգային ժողով (Բաղրամյան 19):