Նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշել է, որ փորձ է արվում կարգավորել ոլորտում առկա մի շարք խնդիրներ: Ըստ նրա՝ բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է միայն հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունների վրա: Նախագծով ապահովվում է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը, ստեղծվում են հավասար պայմաններ:
Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին: