National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
19.05.2011
ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
1 / 2

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Սաֆարյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ ընդունվել են ստացված բոլոր առաջարկները:   Պարոն Մուրադյանը նաեւ նշեց, որ մշակման փուլում է մեկ այլ օրինագիծ, որը բազմաթիվ սկզբունքային փոփոխություններ է նախատեսում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում: Այդ նպատակով առաջիկա ամռանը Հայաստան կժամանեն օտարերկրյա փորձագետներ, իսկ աշնանն արդեն ԱԺ քննարկմանը կներկայացվի օրինագիծը: Կանցկացվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: 
  
Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեցին եւ հանձնաժողովի դրական եզրակցությունն ստացան երկու համաձայնագրեր, որոնք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

2011 թվականի հունվարի 17-ին Նիկոսիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի / կից արձանագրությամբ/  նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի հաղորդմամբ` Հայաստանն այս շրջանակում գտնվող համաձայնագրեր է կնքել 25 երկրի հետ: Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը երկրների միջեւ կխթանի ապրանքների ներմուծումն ու արտահանումը:

2010 թվականի հունիսի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ  «Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական  եւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Արձագանք. բժշկական ստորաբաժանումներ» ծրագիրը, որը նախատեսում է արտակարգ իրավիճակներում օպերատիվորեն գործող եւ հավասարակշռված հմտություններով օժտված բժշկական ստորաբաժանումների ստեղծում, որոնք կարող են շրջել տվյալ աղետի գոտում եւ ցուցաբերել բժշկական օգնություն` համագործակցելով նույն ծրագրի շրջանակներում վերապատրաստված հրշեջների եւ այլ ստորաբաժանումների հետ:

 Նախատեսվում է դասընթացներ անցկացնել ծրագրին մասնակից  բժիշկների համար: Դասընթաց անցկացնողները կվերապատրաստվեն Շվեյցարիայում:


19.05.2011
ԱԺ հանձնաժողովներում ավարտվեցին բյուջեի հաշվետվության քննարկումները
2010 թ. բյուջեի հաշվետվությունը մայիսի 19-ին քննարկվեց խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Արամ Սաֆարյանի եւ Արծվիկ Մինասյանի համանախագահությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հ...

19.05.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսին եւ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային, ովքեր մասնակցում էին ՀՀ ԱԺ-ում անց...

19.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա  Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ուղեկցում էին նույն համալսարանի հայազգի դասախոսներ Անի եւ Պետրոս Մալաքյանները: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը  շատ օգտակար համարեց նման այցելութ...

19.05.2011
Հայաստանում կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ քննարկումներ Ազգային ժողովում
Մայիսի 19-ին ԱԺ-ում մեկնարկեց  ՀՀ Ազգային ժողովի եւ USAID-ի նախաձեռնած «Ազգային ժողովի դերը Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ղեկավար անձնակազմի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am