National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
24.05.2011
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Մայիսի 24-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին խորհրդարանի աշխատանքին ԱԺ դահլիճում  հետեւող ԵՊՀ մի խումբ դասախոսներին եւ ուսանողներին:

ՀՀ ընտրական օրենսգրքի  եւ հարակից օրինագծերի փաթեթի  համահեղինակ  Դավիթ Հարությունյանը ավարտեց նախորդ օրվանից  երկրորդ ընթերցմամբ  քննարկվող օրինագծերի փաթեթի ներկայացումը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ձայների 76 կողմ 12 դեմ հարաբերակցությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը:

Փաթեթի վերաբերյալ  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ձեւավորած դրական եզրակացությունը ներկայացրեց Արա Սիմոնյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները էապես կբարելավվեն ընտրական գործընթացները, ինչը հանրության շրջանում կավելացնի հանդուրժողականությունն ու կբացառվեն փակուղային իրավիճակները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  նախատեսվում է լուծել համակարգում առկա մի շարք խնդիրներ:

Մասնավորապես առաջարկվում է կազմել առանձին մասնագիտացված ցուցակներ, որոնցում կընդգրկվեն  համապատասխան դատավորների թեկնածուները:  Նշված փոփոխության արդյունքում համապատասխան գործերի քննությունը կիրականացնի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորը, այլ ոչ թե , օրինակ, քրեական գործերի քննությունը կհանձնվի վարչական մասնագիտացում ունեցող դատավորի:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկներն ընդունվել են:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրինասգիծը, որի վերաբերյալ արված առաջարկը ընդունվել է:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության եւ  «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այս օրինագծի վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է այս տարի չզորակոչել  այն տղաներին, որոնց 18 տարին լրացել է, սակայն նրանք դեռեւս չեն ավարտել դպրոցը:

ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի  մշտական հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական էր. այն ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Խնդրի առնչությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այս փոփոխությունը վերաբերվելու՞ է  այլ երկրներում սովորող պատանիներին, որի  առնչությամբ Հրայր Թովմասյանը նշեց, որ փոփոխությունը վերաբերվելու  է միայն Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող տղաներին, իսկ  այլ երկրներում գտնվող եւ սովորող տղաներին այս դրույթը չի առնչվում:

ԱԺ նախագահն օրինագծի զեկուցողներին  առաջարկեց համակողմնանի ուսումնասիրել այս խնդիրը:

Երկրորդ ընթերցմամբ  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  քննարկման ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» եւ հարակից երկու օրինագծերում փոփոխություններ նախատեսող  օրինագծերի փաթեթը, որի առնչությամբ արված առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արա Սիմոնյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար քրեական պատասխանատվությունից ազատում` հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցման բոլոր դեպքերում:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց իր եւ պատգամավորներ Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով հեղինակներն առաջարկում են որպես գովազդ սահմանել նաեւ հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ/կամ հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկությունները: Նախատեսվում է գովազդի համար նախատեսված 10 րոպեն մեկ ժամվա ընթացքում  դարձնել 14 րոպե: Առաջարկվում է արգելել գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների կողմից:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հաղորդման ընթացքում  գովազդի հեռարձակման արգելքը տարածել նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության հոգեւոր-մշակութային  հեռուստաալիքի   վրա, ինչը օրինագծերի համահեղինակ Արտակ Դավթյանն ընդունելի համարեց:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտակ Զաքարյանը:

ՀՀ կառավարության դրական կարծիքը օրինագծերի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

 Երկրորդ  ընթերցմամբ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը քննարկման առաջարկեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային  եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ արված առաջարկները հեղինակն ընդունել է:

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթեցմամբ քննարկեցին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Այս օրինագծի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ստացված առաջարկն ընդունվել է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց  ՀՀ կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների  մասին» եւ հարակից օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ  գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի պլանավորել ստուգումների կազմակերպման եւ իրականացման ընթացակարգերը` ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ` այլ կարգավորում տալով ստուգումների անցկացման հաճախականությանը եւ դրանց կազմակերպմանը, ստուգումների արդյունքների ամփոփմանը եւ դրանց հետեւանքներին` կապված տնտեսավարող  սուբյեկտին այս կամ այն ռիսկային խմբում ընդգրկելու եւ դրա հիման վրա հետագայում այդ սուբյեկտի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:

Նախատեսված կարգավորումների շնորհիվ կսահմանափակվեն անհիմն ստուգումները եւ ուշադրության կենտրոնում կպահվեն ամենառիսկային տնտեսավարողները, առավել արդյունավետ կօգտագործվեն պետական ռեսուրսները: Կկրճատվեն ստուգումները: Դրանք կանցկացվեն ստուգաթերթերի միջոցով, հնարավորինս թափանցիկ եւ կանխատեսելի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ում կարծիքով ներկայացված օրինագծերի փաթեթը լրջագույն  բարեփոխումներ է նախատեսում ոլորտում:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Օրվա վերջում պատգամավորները ԱԺ Կանոնակարգի համաձայն հանդես եկան հայտարարություններով:
 


24.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Արամայիս Սահակյանին 75 -ամյակի առթիվ
«Հարգարժան պարոն Սահակյան,  ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75 եւ գրական գործունեության 55- ամյակների առթիվ: Իրադարձություններին եւ խնդիրներին յուրահատուկ մոտեցումը, մասնագիտական բարձր նշաձողը եւ լուրջ բաների մասին հումորով ու երգիծանքով խոսելու կարող...

24.05.2011
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ուսանողների հետ
Մայիսի 24-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց եւ զրուցեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի առաջին կուրսի ուսանողների հետ: Ուսանողները ներկա էին եղել նաեւ ԱԺ նիստին: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ուսանողներին ծանո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am