National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.05.2011
Խորհրդարանական լսումներ քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ
1 / 3

Մայիսի 31-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Բացելով լսումները` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ օրինագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ, եւ առաջարկ է եղել մինչ երկրորդ ընթերցում անցկացնել խորհրդարանական լսումներ եւ քննարկման արդյունքում լրամշակել փաթեթը:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ քաղաքաշինության նախարարության   պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը ներկայացրեց փաթեթի հիմնական նպատակն ու խնդիրները, ըստ որոնց` նախատեսվում է քաղաքաշինական ոլորտում հնարավոր սխալների նվազեցման եւ կանխարգելման նպատակով ունենալ տարածական պլանավորման փաստաթղթեր, այլ կերպ` հատակագծեր: Նշվեց, որ տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձեւավորումն այն հիմնական նախադրյալն է , որը կնպաստի անկառավարելի  ուրբանիզացիայի սպառնալիքների կանխարգելմանը եւ չեզոքացմանը, կդառնա կառուցապատման  ծրագրերի եւ ոլորտի կառավարման գործառույթների պարզեցման հիմքն ու երաշխավորը:

Ըստ Ռուզաննա Ալավերդյանի` տարածական պլանավորման փաստաթղթերի առկայությունը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը, կառուցապատման բնագավառում կբացառվեն կոռուպցիոն երեւույթները եւ  սուբյեկտիվ որոշումների կայացումը:

Հիմնական զեկուցող տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ մեր հանրապետության 56 տոկոսը պիտանի է բնակության համար, 9-ը մարզեր սահմանամերձ են, եւ դրանց բնականոն զարգացման համար եւս խիստ կարեւոր է ունենալ տարածական պլանավորման փաստաթղթեր:

Օրինագծով սահմանվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` կառուցապատման նպատակներով հողամասերի եւ/կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումն արգելվելու է:

Լսումներին մասնակից պատգամավորները մտքերի փոխանակության ընթացքում նշեցին, որ քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրությունը բազմաթիվ  բացեր ունի, դրանցից է օրինակ, քաղաքաշինության ոլորտում հսկողության եւ վերահսկողության վերաբերյալ օրենքի բացակայությունը: Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ արդեն մշակվել է օրինագիծ, որը շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Ամփոփելով լսումները` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը ներկաներին առաջարկեց ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ ըստ անհրաժեշտության կընդգրվեն նախագծում:
 


31.05.2011
Առաջին նիստերը գումարեցին Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովները
Մայիսի 31-ին առաջին նիստերը գումարեցին Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները` օրակարգում ունենալով մեկ հարց` հանձնաժողովների նախագահների ընտրություններ: Քվեարկությունների արդյունքում առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Խաչիկ Պետրոսյան...

31.05.2011
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստում
Մայիսի 31-ին  տեղի ունեցավ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստը: ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակությաղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ միջազգային այս կազմակերպությունը մոտ մեկ ամիս է` արդեն սկսել է իր գործունեությունը: Բելառուսի Հանրապետությունը զրկվել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am