National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

Հոկտեմբերի 23-ին նիստեր են գումարել ԱԺ 3 մշտական հանձնաժողով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա մոտ 20 ապրանքախմբերի՝ երրորդ երկրներից ներմուծման եւ (կամ) արտահանման լիցենզիա եւ (կամ) թույլտվություն տրամադրելու համար սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի հնգապատիկի չափով:

Հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հեղինակած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է էականորեն նվազեցնել երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտներից գանձվող շրջանառության հարկի դրույքաչափը՝ այն սահմանելով հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանի համար՝ 1.0 տոկոս:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովի անդամները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ներկայացմամբ քննարկել են հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը: Նշվել է, որ հանձնաժողովը 2016 թվականին շարունակելու է ոլորտի կարգավորման կատարելագործմանն ուղղված քաղաքականությունը, հետամուտ է լինելու պետական այլ մարմինների հետ փոխգործակցության եւ փոխօգնության ամրապնդմանը, իրավական ապահովման, դատական սպասարկման, վարչական վարույթի իրականացման ոլորտներում ապահովելու է գործերի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը, ապահովելու է էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման եւ ջերմամատակարարման ոլորտները կարգավորող իրավական ակտերի եւ շուկայի կանոնների? տեխնոլոգիական զարգացմանն ու իրավակարգավորման արդիականացման պահանջներին համապատասխանեցումը, ապահովելու է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հանրության համար տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացումը, գործուն մասնակցություն է ցուցաբերելու կարգավորման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի, իրավական ակտերի մշակմանը եւ իրականացմանը, կատարելագործելու է լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի մեխանիզմները:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: Նշենք, որ փաստաթուղթը ներառում է տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը եւ առկա հիմնախնդիրների բացահայտումը, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումները եւ դրանց իրականացման ժամանակացույցը, տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմները, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկները, օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթները: Ծրագրի նպատակներն են պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկաներում, ապահովել բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել տնտեսական զարգացման համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը, խթանել մրցակցային մշակույթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագիծը եւ երկու ծրագրերն ստացել են դրական եզրակացություն՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Համահեղինակի՝ Թեւան Պողոսյանի առաջարկով, շրջանառությունից հանվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրել է, որ գործող վարչական պատասխանատվության մեղմ պատժամիջոցները լիարժեք եւ արդյունավետ չեն դարձնում ապօրինի շինարարության դեմ պայքարը, ուստի նախագծով առաջարկվում է որոշակիորեն բարձրացնել սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող, բայց առանց թույլտվության շինարարական աշխատանքների իրականացման, առանց քանդման թույլտվության քանդման աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից քաղաքացիներին, համայնքին կամ պետությանը, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա ապօրինի շինարարության իրականացման դեպքերում նախատեսված տուգանքների չափերը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկներ: Մասնավորապես, առաջարկվել է տարբերակված մոտեցում ցուցաբերել գյուղական եւ քաղաքային համայնքների նկատմամբ:

Նախագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի ներկայացրած? «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի համահեղինակ Հովհաննես Սահակյանը նշել է, որ հանրապետությունում կա 554 հազարից ավել քաղաքացի, ով ունի նույնականացման քարտ եւ միաժամանակ իրավունք ունի իրականացնելու իր ընտրության իրավունքը: Այսինքն? նույնականացման քարտն անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է, որը տրվում է պետության կողմից եւ իր բովանդակային մասով լիարժեք փոխարինում է անձնագրին: Սակայն, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն չի ճանաչվում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ: Նշվել է նաեւ, որ քաղաքացու ընտրական իրավունքները որպես սահմանադրական իրավունք չեն կարող սահմանափակվել, եթե վերջինս ներկայացնում է պետության կողմից ճանաչված եւ իրեն տրված իր անձը հաստատող միակ փաստաթուղթը` նույնականացման քարտը: Հետեւաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը եւ նպատակ ունենալով ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու? քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ, սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ: Միաժամանակ նախատեսվում է, որ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:

Քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ հնարավորություն կընձեռվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնել ինժեներական, գծային, ճանապարհային, մայրուղային եւ այլ համակարգերի մաս կազմող հաղորդակցության ցանցերի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների պետական գրանցում եւ դրանց վերաբերյալ տրամադրել տեղեկություններ:

Օրեքների նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա նշել է, որ առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակն է կանոնակարգել պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը:

Ըստ նրա, երբ պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում ՀՀ կառավարությանը դիմում են գրավոր եւ բանավոր հարցերով, եւ առաջինը հնչում են գրավոր հարցերը, երբեմն դրանց առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: Այդ պատճառով նախագծի հեղինակն ավելի նպատակահարմար է համարում նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետեւ? գրավորները:

Նախագծով հստակեցվում է նաեւ բանավոր հարցերով կառավարությանը դիմելու կարգը: Առաջարկվում է փոխել գործող կարգը՝ առաջինը հնչեցնելով ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների, այնուհետեւ՝ ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը: Դրանից հետո միայն խմբակցություններում կամ պատգամավորական խմբերում չընդգրկված 2-ական պատգամավորների հարցերը: Պարոն Պողոսյանը վստահեցրել է, որ այսպիսով՝ ներկայացված ընթացակարգի շնորհիվ առավել շատ պատգամավորներ կառավարությանը հարցեր ուղղել հնարավորություն կստանան:

Թեւան Պողոսյանն առաջարկել է նաեւ կրճատել կառավարությանն ուղղվող հարցի ներկայացման եւ դրան տրվելիք պատասխանի, պատասխանի վերաբերյալ պատգամավորի կարծիք արտահայտելու եւ վերջինիս վերաբերյալ կառավարության անդամի արձագանքի համար օրենքով սահմանված ժամանակը: Օրենսդրական այս փոփոխությունը եւս կնպաստի, որպեսզի կառավարությանը մեկ նիստի ընթացքում ավելի շատ հարցեր տրվեն: Հեղինակի խոսքով՝ այս նախագծի շնորհիվ կստեղծվեն կառավարությանը հարցեր տալու համար համեմատաբար հավասար պայմաններ թե՛ ընդդիմադիր, թե՛ ոչ ընդդիմադիր եւ թե՛ անկախ պատգամավորների համար:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկման է ներկայացրել նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, սակայն այն դրական եզրակացություն չի ստացել:



23.10.2015
Հանդիպում-քննարկում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա հարաբերություններ. իտալերենի շաբաթվա եւ իտալերենի ուսուցման դերը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկում, որը կազմակերպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը: Միջոցառումն անցկացվել է իտալերե...

23.10.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 26-29-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումներ...

23.10.2015
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կա...

23.10.2015
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին: Ներկայացնում ենք նիստի ընթացքում Գալուստ Սահակյանի ելույթն ամբողջությամբ, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների ընթացքին:...

23.10.2015
Դյուսելդորֆում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպած կոնֆերանսը
Ուղղափառության ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Երկրորդ համաշխարհային պատերազմը. քրիստոնեական հայացքները 70 տարի անց» թեմայով կոնֆերանսին, որը տեղի է ունեցել Գերմանիայի Դ...

23.10.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր` 1-4....

23.10.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի 80-ամյակի առթիվ
ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.«Հարգելի պարոն Շաքարյան, շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր երաժշտությունը վստահորեն ու արժանապատվորեն է հարթել իր ճանապարհն ու հաստատուն տեղ գրավել այն ձայնադարանում, որը ոչ միայն հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերո...

23.10.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպում է «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am