National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.10.2015
Հանդիպում-քննարկում Ազգային ժողովում
1 / 7

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա հարաբերություններ. իտալերենի շաբաթվա եւ իտալերենի ուսուցման դերը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկում, որը կազմակերպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը: Միջոցառումն անցկացվել է իտալերենի միջազգային շաբաթվա շրջանակում, որն այս տարի կրում է «Երաժշտության իտալերենը եւ իտալերենի երաժշտությունը» խորագիրը: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում Իտալիայի եւ Շվեյցարիայի դեսպանները, ինչպես նաեւ ԵՊՀ-ի, ԵՊԼՀ-ի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը բարեկամական խմբի անունից շնորհավորել է ներկաներին իտալերենի 15-րդ միջազգային շաբաթվա կապակցությամբ: Կարեւորելով հայ եւ իտալացի հնագույն ժողովուրդների պատմական կապերն ու համագործակցության հարուստ անցյալը՝ պարոն Նահապետյանը փաստել է, որ վերջին տարիներին Հայաստան-Իտալիա հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են եւ նշել, որ Իտալիայի իշխանությունների եւ իտալացի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը դարեր շարունակ կարողացել են ապրել եւ արարել Իտալիայում՝ պահպանելով սեփական մշակույթն ու ազգային ինքնությունը: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են միջպետական մակարդակով եւ դրանց ակտիվացմանը խթանում են բարձրաստիճան այցերը: Այս համատեքստում պարոն Նահապետյանը կարեւորել է Հայաստանի եւ Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում էլ վաղուց ի վեր գործում են բարեկամական խմբեր: Խորհրդարանական համագործակցության շրջանակում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը, որի արժեքավոր դրսեւորումներից է 2000 թ.-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը եւ դրան հաջորդող մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը Հայոց ցեղասպանության դատապարտումն է եղել:

Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ իր գլխավորած բարեկամական խումբը համագործակցում է Իտալիայի դեսպանության հետ եւ պատրաստակամ է խորհրդարանական աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր նախաձեռնության, որը կնպաստի Հայաստանի եւ Իտալիայի միջեւ օրեցօր աճող փոխգործակցությանը, որն այսօր զարգանում է հատկապես առեւտրատնտեսական, մշակույթի, կրթության, գիտության, տեղական ինքնակառավարման, պաշտպանության, զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում: Այսօր Իտալիան եվրոպական երկրների շարքում Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է: Գիտակրթական կապերի զարգացման շրջանակում անդրադառնալով միջոցառմանը՝ պարոն Նահապետյանը բարձր է գնահատել Հայաստանում իտալերենի ուսուցումը կազմակերպող բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարած աշխատանքը՝ փաստելով, որ դրանց ջանքերի շնորհիվ Հայաստանում ձեւավորվել է իտալախոս ակադեմիական եւ ուսանողական համայնք:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման համար՝ նշելով, որ այն եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստան-Իտալիա փոխհարաբերությունների եւ իտալերենի դասավանդման կարեւորությունը: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մշակութային հարուստ ժառանգություն եւ եվրոպական արժեքներ կրող երկիր է: Նա հավելել է, որ այդ արժեքները գնահատվում եւ ընդունվում են Իտալիայում:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերն իր հերթին կարեւորել է հանդիպումը եւ անդրադարձել Շվեյցարիայում իտալախոս համայնքի գործունեությանը, երկրի հասարակական-քաղաքական կյանքում ունեցած մեծ դերակատարությանը: Այս համատեքստում պարոն Գասսերն անդրադարձել է նաեւ Շվեյցարիայում հայ համայնքի գործունեությանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը կարեւորել է հայ-իտալական դարավոր բարեկամությունը եւ համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրները պատմական եւ մշակութային ընդհանրություններ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Տիկին Հարությունյանն անդրադարձել է կրթության եւ գիտության ոլորտներում երկու երկրների միջեւ ծավալված համագործակցությանը: Այդ շրջանակում նա նշել է, որ բազմաթիվ հայ ուսանողներ իրենց ուսումնառությունն են ստանում Իտալիայի տարբեր համալսարաններում, երկու երկրների բուհերի միջեւ իրականացվում են համագործակցության ծրագրեր:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ոչ միայն խոսելու բարեկամ երկու երկրների հարաբերությունների խորացման մասին, այլեւ նպաստում է գործնական կապերի ամրապնդմանը: Նա նշել է, որ մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է հայ-իտալական համագործակցությունը: Անդրադառնալով մշակութային կապերին՝ պարոն Տեր-Վարդանյանը նշել է, որ հայ- իտալական մշակութային առնչությունների մասին հիշատակումներ կան դեռեւս վաղ միջնադարից: ՀՀ մշակույթի փոխնախարարը մանրամասն ներկայացրել է մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը, համագործակցության մակարդակը:

Այնուհետեւ բուհերի ռեկտորների եւ դասախոսների մասնակցությամբ ծավալվել է քննարկում: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Բելլա Մարգարյանը, բուհերի դասախոսներն ու ուսանողները ներկայացրել են բուհերում իտալերենի դասավանդման մեթոդիկան, երկու երկրների բուհերի միջեւ համագործակցության շրջանակը, իտալերենի դասավանդման ձեռքբերումները եւ խնդիրները, ուսանողների կատարելագործմանն ուղղված ծրագրերը: Բարձրացվել է իտալերենի դասավանդման շարունակականության ապահովման հարցը, մասնավորապես իտալերենի խորացված ուսուցմամբ դպրոց բացելու անհրաժեշտությունը:

Իրենց ելույթներում Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Շուշան Պետրոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը կարեւորել են նման հանդիպումների կազմակերպումը եւ առաջարկներ հնչեցրել մշակույթի, կրթության եւ առողջապահության ոլորտներում երկկողմ ծրագրեր իրականացնելու առնչությամբ:

Հանդիպման ավարտին Կորյուն Նահապետյանը իտալերենի ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության եւ հայ-իտալական մշակութային ծրագրերին ակտիվ մասնակցության համար Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի շնորհակալագրով  պարգեւատրել է Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներին:


23.10.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 26-29-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումներ...

23.10.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հոկտեմբերի 23-ին նիստեր են գումարել ԱԺ 3 մշտական հանձնաժողով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկո...

23.10.2015
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կա...

23.10.2015
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին: Ներկայացնում ենք նիստի ընթացքում Գալուստ Սահակյանի ելույթն ամբողջությամբ, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների ընթացքին:...

23.10.2015
Դյուսելդորֆում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպած կոնֆերանսը
Ուղղափառության ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Երկրորդ համաշխարհային պատերազմը. քրիստոնեական հայացքները 70 տարի անց» թեմայով կոնֆերանսին, որը տեղի է ունեցել Գերմանիայի Դ...

23.10.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր` 1-4....

23.10.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի 80-ամյակի առթիվ
ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.«Հարգելի պարոն Շաքարյան, շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր երաժշտությունը վստահորեն ու արժանապատվորեն է հարթել իր ճանապարհն ու հաստատուն տեղ գրավել այն ձայնադարանում, որը ոչ միայն հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերո...

23.10.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպում է «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am