ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրվա եւ Ուսանողների միջազգային օրվա առթիվ քաղաքական եւ հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգեւատրել է մի խումբ երիտասարդների: Շուրջ 25 երիտասարդներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալագրով:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով երիտասարդներին, կարեւորել է նրանց դերը մեր երկրի զարգացման ու հզորացման գործում: Գալուստ Սահակյանը երիտասարդներին մաղթել է մասնագիտական հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ:
Միջոցառման ավարտին երիտասարդները լուսանկարվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ: