Աշխատանքային այցով 2016 թվականի նոյեմբերի 20-24-ը Մեխիկո (Մեքսիկական Միացյալ Նահանգներ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Կարին Շթրենցի հրավերով 2016 թվականի նոյեմբերի 21-25-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Գրիգորյանը, Կարինե Պողոսյանը, Միքայել Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 22-24-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը: