Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 48-րդ լիագումար նստաշրջանի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը), Հովհաննես Մարգարյանը (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը) եւ Արամ Մանուկյանը (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը):
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հրավերով 2016 թվականի նոյեմբերի 27-30-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պատվիրակության ղեկավար Արա Բաբլոյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը եւ Մհեր Շահգելդյանը: