National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
1 / 1

Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:

Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ  նրա այցը կնպաստի անմիջականորեն  ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին:  Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Պետրոս Էֆտիմիուն նշեց, որ շատ հաճելի է գտնվել Հայաստանի խորհրդարանում եւ տեսնել, թե ինչպես են փոխհամաձայնության մթնոլոտում քննարկումներ ընթանում: Նրա խոսքերով` ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բավական աշխույժ գործունեություն է ծավալել` ակտիվորեն  մասնակցելով հարցերի քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ՀՀ ԱԺ փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը ԵԱՀԿ երեւանյան  գրասենյակի հետ, ում հետ ԱԺ աշխատակազմը   համաձայնագիր է ստորագրել եւ ակտիվ համագործակցություն ծավալել:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես, ներկայումս քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, եւ իշխանությունների ցանկությունն է ունենալ այնպիսի ԸՕ, որը կնպաստի անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը գոհունակություն հայտնեց Ընտրական օրենսգրքի վրա կատարվող աշխատանքների կապակցությամբ` կարեւոր համարելով ընտրությունների անցկացման համար հուսալի, վստահելի համակարգ ունենալը:

Անդրադարձ կատարվեց նաեւ արտաքին քաղաքական հարցերի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի համար միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող կրակոցների, դիպուկահարների գործողությունների վրա. հայկական կողմն առաջարկել է նրանց հեռացնել շփման գծից, սակայն Ադրբեջանի կողմից արձագանք չկա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անհասկանալի է, որ Թուրքիան ձգտում է դառնալ ԵՄ անդամ, սակայն փակ է պահում սահմանը հարեւանի հետ: Պետրոս Էֆտիմիուն նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից:

Անդրադառնալով ԼՂ հարցին` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի ձեւաչափին, եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ն ամենաճիշտ կազմակերպությունն է.« Մենք չենք ցանկանում , որ այլ կազմակերպություններ ներգրավված լինեն»: Նրա խոսքերով` պետք է աշխատել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԵԽ ԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաստեղծմանը` անընդունելի համարելով այն: Նա  նշեց, որ նման քայլերը խանգարում են խնդրի լուծմանը: Պետրոս Էֆտիմիուն վերահաստատեց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ օգտակար չէ, որ այդ հարցին խառնվեն նաեւ այլ կազմակերպություններ:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:
 


10.05.2011
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հանդիպումները խորհրդարանում
Մայիսի 10-ին ԱԺ «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ներկայացնելով իրենց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը եւ նպա...

10.05.2011
ԵԱՀԿ ԽՎ նախագահի հանդիպումները խորհրդարանում
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Պետրոս Էֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին խորհրդարանում հանդիպումներ ունեցավ: ԵԱՀԿ ԽՎ հույն նախագահը նախ հանդիպեց վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյան...

10.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության  նախագահ  Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է եվրոպական կառույցների հետ, եւ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը մեր երկրի արտաքին քաղաքական առաջն...

10.05.2011
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հաստատեց չորրորդ գումարման  ԱԺ իններորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին   եւ  մայիսի 10-12-ի ԱԺ քառօրյա նիստերի  օրակարգերի նախա...

10.05.2011
Անցկացվեց հերթական «Բաց դաս»-ը
Մայիսի 10-ին Ազգային ժողովում «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել եւ խորհրդարանական անցուդարձին էին հետեւում Շիրակի մարզի Ազատան գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները: ԱԺ քառօրյայի աշխատանքին հետեւելուց հետո նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: ԱԺ փոխնախագա...

10.05.2011
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Սուրեն Հովհաննիսյանը, Արտեմ Մանուչարյանը, Հայկ Ավետիսյանը, Վաչագան Մարտիրոսյանն արժանացել են ԱԺ  Պատվո մեդալի եւ դրամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am