National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.05.2011
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հաստատեց չորրորդ գումարման  ԱԺ իններորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին   եւ  մայիսի 10-12-ի ԱԺ քառօրյա նիստերի  օրակարգերի նախագծերը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ նիստին ներկա եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը, որը գլխավորում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն, եւ ՀՀ Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագ դպրոցի աշակերտներին:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյա նիստում քննարկված օրինագծերը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց «2011 թվականի մարտի 26-ին  եւ 2011 թվականի ապրիլի  4-ին նամակների փոխանակմամբ կնքված` «2009 թվականի հոկտեմբերի 19-ին  եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին  նամակների փոխանակմամբ կնքված` «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի / ՆԱՏՕ/ հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը, որով նախատեսվում է ավելացնել Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի թվաքանակը: Նախատեսվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման թվաքանակը 45-ից հասցնել 130-ի, իսկ  հերթափոխերի ժամանակ` առավելագույնը մինչեւ 260-ի: Նախատեսվում է նաեւ ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ դրական է:

ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Անահիտ Բախշյանի, Արծվիկ Մինասյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լյովա Խաչատրյանի, Արման Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտյուշ Շահբազյանի «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են որպես տոն` «Ընտանիքի օր», ամրագրել մայիսի 15-ը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը քննարկման ներկայացրեց «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով ՀՀ կառավարությունն առաջարկում է որոշ հարկատեսակներ` բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ վաճառք, արդյունագործական ձկնորսություն, բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպում, հաստատագրված վճարների դաշտից տեղափոխել հարկման ընդհանուր  դաշտ:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ, ինչպես նկատեց նախարարը, կբարելավվի գործարար միջավայրը, պայմաններ կստեղծվեն փոքր բաժնետերերի իրավունքների իրականացման համար:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «Ազատ տնտեսական գոտիների մասին» եւ դրան կից  ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ` գրավոր առաջարկներ չեն ստացվել:  Մինչ փաթեթի քննարկումը, պատգամավորներն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեցին փաթեթում ավելացված երկու օրինագծերը:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ պատգամավորները առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ՀՀ կառավարությունն առաջարկում է, հաշվի առնելով վաստակաշատ մանկավարժների ունեցած ավանդը կրթական համակարգի զարգացման գործում, պատվավոր կոչումներ ունեցող  մանկավարժական աշխատողների, ինչպես նաեւ մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 61 եւ ավելի տարին լրացած դպրոցների  տնօրենների հավաստագրումն իրականացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով` թեստավորման միջոցով:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Կարինե Աճեմյանը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի ձեւավորած դրական եզրակացությունը ներկայացրեց Հեղինե Բիշարյանը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում  եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը դրական էր:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում գործող կոնցեսիոներների /օպերատորների/ համար կձեւավորվեն հարկման հավասար պայմաններ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ  ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունմամբ ակնկալվում է, որ կհստակեցվի ՀՀ հարկային մարմիններում հաշվառված եւ տնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողների իրական թիվը, ինչպես նաեւ կնվազեն իրականացվող վարչարարական ծախսերը:

Ներկայացված նախագիծը նախատեսում է հարկ վճարողների կուտակած հարկային պարտավորությունների աստիճանական մարման գործընթաց` հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման միջոցով:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունման պարագայում հեռահաղորդակցության  ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորներն իրավունք կունենան իրենց հաճախորդների պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել վարկային բյուրոյին, որն էլ իր կողմից տրամադրվող վարկային զեկույցներում կարտացոլի այդ տեղեկատվությունը: Վարկային պատմություններ կձեւավորվեն նաեւ այն անձանց համար, որոնք վարկ չեն վերցրել բանկերից կամ վարկային կազմակերպություններից:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց իր եւ պատգամավոր Մարտին Սարգսյանի հեղինակած «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` 0 տոկոս դրույքաչափ  ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա  այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից  ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ չի գանձվում» երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծի վերաբերյալ եւս ԱԺ տնտեսական հանձնաժողովն ուներ դրական եզրակացություն:

Երկրոդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության հեղինակած  «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը, որը եւս ստացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց  «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրինագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որոնց վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել:

Օրինագծերի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:


10.05.2011
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հանդիպումները խորհրդարանում
Մայիսի 10-ին ԱԺ «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ներկայացնելով իրենց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը եւ նպա...

10.05.2011
ԵԱՀԿ ԽՎ նախագահի հանդիպումները խորհրդարանում
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Պետրոս Էֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին խորհրդարանում հանդիպումներ ունեցավ: ԵԱՀԿ ԽՎ հույն նախագահը նախ հանդիպեց վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյան...

10.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության  նախագահ  Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է եվրոպական կառույցների հետ, եւ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը մեր երկրի արտաքին քաղաքական առաջն...

10.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ  նրա այցը կնպաստի անմիջականորեն  ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին:  Շնորհակալություն հայտնելո...

10.05.2011
Անցկացվեց հերթական «Բաց դաս»-ը
Մայիսի 10-ին Ազգային ժողովում «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել եւ խորհրդարանական անցուդարձին էին հետեւում Շիրակի մարզի Ազատան գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները: ԱԺ քառօրյայի աշխատանքին հետեւելուց հետո նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: ԱԺ փոխնախագա...

10.05.2011
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Սուրեն Հովհաննիսյանը, Արտեմ Մանուչարյանը, Հայկ Ավետիսյանը, Վաչագան Մարտիրոսյանն արժանացել են ԱԺ  Պատվո մեդալի եւ դրամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am