National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
07.11.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները
1 / 5

Նոյեմբերի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նշված բնագավառների բյուջետային հատկացումների ֆինանսական ցուցանիշների ընդհանուր պատկերը: Փոխնախարարը նշել է, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը նախատեսվել է 2 մլրդ 937 մլն դրամ, որից 900 մլն դրամը կուղղվի աշխատակազմի պահպանմանը, նախարարության կողմից կիրականացվի 18 բյուջետային ծրագիր: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը փաստաթղթով կհատկացվի 11.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հահեմատ պակասել է` պայմանավորված արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի համար նախատեսվող հատկացումների նվազմամբ: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացվի 26.3 մլրդ դրամ: Քաղաքաշինության պետական կոմիտեին նախագծով նախատեսվում է 5.4 մլրդ դրամ, կիրականացվի 12 բյուջետային ծրագիր: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 791 մլն դրամ, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` 312.5 մլն դրամ: Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի 3.9 մլրդ դրամ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեության ծրագրի հիմքում ընկած տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները, որոնք առաջնորդելու են գալիք տարվա ծախսային քաղաքականությունը: Ըստ նախարարի` Հայաստանը դեռեւս մի մասն է իրացրել այն հնարավորությունների, որոնք ընձեռնվում են Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ: 2017 թվականին ակնկալվում է իրական ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ: Սուրեն Կարայանը նշել է, որ տնտեսության աճին նպաստելու են ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը: Ակնկալվում է, որ 2017 թ.-ի ընթացքում կնկատվի արտաքին պահանջարկի աճ, ինչի պայմաններում դոլարային արտահայտությամբ ապրանքների արտահանումը կկազմի 7 տոկոս, կանխատեսվում է նաեւ ներմուծման աճի միտումների վերականգնում շուրջ 6 տոկոսի շրջանակներում:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ 2017 թվականին նախարարության կողմից իրականացվելու են 27 ծրագրեր, որոնցից 12-ը վարկային ծրագրեր են: Նախարարի տեղեկացմամբ` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. կհատկացվի 941.2 մլն. դրամ: Նախարարը նաեւ անդրադարձել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի տրանշերին եւ ֆինանսավորմանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը նշել է, որ գալիք տարի էներգետիկայի ոլորտում շարունակվելու են անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես նախատեսվում է կառուցել կայուն ու հուսալի էներգոհամակարգ, ինչը հնարավորություն կընձեռի արտահանել մեծածավալ էլեկտրաէներգիա, զարգացնել ատոմային էներգիան, երկարաձգել գործող էներգաբլոկի ժամկետը, զարգացնել վերականգնվող էներգետիկան եւ այլն: Ըստ փոխնախարարի` նախատեսվող ծրագրերի ավարտից հետո` 2019 թվականին, էներգոհամակարգում վերականգնված կլինեն բոլոր 17 ենթակայանները, ինչպես նաեւ հնարավորություն կլինի իրականացնել երկու ուղղություններով` Հայաստան-Իրան 1350 մեգավատ եւ Հայաստան-Վրաստան 350 մեգավատ հզորությամբ փոխհոսքեր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը եւս ներկայացրել են 2017 թ.-ի պետական բյուջեով իրենց ոլորտներում նախատեսված հատկացումները եւ իրականացվելիք ծրագրերը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է եկամուտների ձեւավորման պատկերը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները:


07.11.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: Նիստում քննարկվել եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզ...

07.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: ...

07.11.2016
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկ...

07.11.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2016թ., ժ. 10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am