Բարեբախտաբար, թե դժբախտաբար ոչ մի բան էլ որոշված չէ. նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի` անկլավների վերաբերյալ մամուլում տեղ գտած շահարկումներին առնչվող հարցին:
Վարչապետն արձանագրել է, որ անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել շատ վաղուց: «Օրինակ` 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի անկլավներին»,- ընդգծել է վարչապետը եւ հավելել, որ հարցն ունի իրավական եւ քաղաքական կողմեր:
Մանրամասները` տեսանյութում: