National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.05.2023
ՀՀ սահմանների ու դրանց ճանաչման հարցը Հայաստանի կարմիր գիծն է. Արարատ Միրզոյան
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարից հետաքրքրվել է վերջերս ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի եվրոպական հարցերով ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներից ու թե ինչ հարցերի շուրջ է Հայաստանը համաձայնության հասել Ադրբեջանի հետ:

«Խաղաղության պայամանագրի տեքստում չկան երկրորդական կամ անկարեւոր հարցեր. մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուսը՝ ածանցյալ պայմանավորվածություններին: Երկրորդ խմբի մասով  Ադրբեջանի հետ փոխըմբռնման գալն ավելի հեշտ է: Ամենակենսական հարցերին վերաբերող խնդիրներում կողմերը բավական հեռու են համաձայնության գալուց»,- ասել է Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ մինչ այսօր եղած բանակցությունների արդյունքները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները միջազգային դերակատարների ներկայությամբ պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը եւս մեկ անգամ վերահաստատել է երկրի վարչապետի խոսքը՝ ՀՀ սահմանների ու դրանց ճանաչման հարցը Հայաստանի կարմիր գիծն է:

«Եթե ԼՂ ժողովրդին էթնիկ զտման հարց սպառնա, իրատեսական չէ, որ ՀՀ-ն կկարողանա վերջնականորեն կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ ու Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատել»,- հավելել է նախարարը:

 Մանրամասները՝ տեսանյութում: