National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.05.2023
Ունենք Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր. Նիկոլ Փաշինյան
1 / 2

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանում եւ Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հարցով, ինչի մասին այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնջին: «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մակարդակում է այս խոսակցությունը, ի՞նչ ժամկետներ կան, որոնց մասին կարելի է բարձրաձայնել հիմա, քանի որ այն չափազանց մեծ դրական ռեզոնանս է առաջացրել հասարակության շրջանում»,- հարցրել է պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունն ունի Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր: «Գիտեք նաեւ, որ մեր ատոմակայանն ունի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ այժմ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցով բանակցում է մի շարք գործընկերների հետ: «Դիտարկում ենք՝ այդ տարբերակներից ո՞րն է տնտեսապես մեզ համար ավելի շահավետ»,- նշել է նա:

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: