National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.05.2023
Հռիփսիմե Գրիգորյանի հարցը վերաբերել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կարեւորությանը
1 / 3

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց է հնչեցրել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

Հարցին արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է. «Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ն: Ակնկալում եմ՝ Ադրբեջանը կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քկմ-ն: Նրանք, որոնք ասում են, որ Ադրբեջանը 86.6 հազար քկմ չէ, այլ մինուս x թիվ է, նրանք միեւնույն ժամանակ ասում են, որ ՀՀ 29.800 քկմ չէ, այլ մինուս ինչ-որ x թիվ է: Որքան է՝ դա էլ կորոշվի, թե ՀԱՊԿ-ում այդ օրը ի՞նչ տրամադրություն է տիրում»:

Մանրամասները՝ տեսանյութում: