National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.05.2023
ԱՆ-ում պետպատվերով հերթագրվելու համար ավտոմատացված համակարգ է ներդրվել. Անահիտ Ավանեսյան
1 / 3

Քաղաքացիները չեն կարողանում իրացնել պետպատվերով բուժում ստանալու իրենց իրավունքը, բողոքներ ենք ստանում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է Տրդատ Սարգսյանն ու խնդրել Անահիտ Ավանեսյանից պարզաբանում տալ, թե արդյոք Առողջապահության նախարարությունը խնդրով զբաղվում է:

Առողջապահության նախարարի խոսքով հերթագրման համակարգի ավտոմատացված համակարգ է ներդրվել վերջին ամիսներին: «Սա սկզբունքային նորամուծություն է, կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների ու ԲԿ-ների համար: Ցանկացած նորամուծությունից հետո անհարմարություններ լինում են, որոնք ժամանակի ընթացքում շտկվում են»,- ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նշել է նաեւ, որ քաղաքացիները գոհ են պետպատվերով մատուցվող ծառայություններից: Դա է վկայում բուժօգնություն ստանալու համար դիմողների թիվը:

Մանրամասները` տեսանյութում: