National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.05.2011
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հանդիպումները խորհրդարանում
1 / 2
Մայիսի 10-ին ԱԺ «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ներկայացնելով իրենց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը եւ նպատակները, կարեւորեց անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Նա հյուրին տեղեկացրեց, որ «Ժառանգություն»-ը ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ում անդամակցում է ԵԺԿ խմբակցությանը: Պարոն Սաֆարյանն անդրադարձավ չորս հիմնական քաղաքական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ԺԿ-ի անդամակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համատեքստում: Խմբակցության ղեկավարը կարծում է, որ անդամակցությունը եվրոպական քաղաքական կուսակցություններին իր դրական ազդեցությունը կունենա արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման հարցում եւ առաջիկա ընտրությունների ընթացքից է կախված լինելու Հայաստանի եվրոպական հեռանկարը:

ԺԿ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ` ԺԿ-ի եւ ԵԺԿ-ի միջեւ ստեղծված համագործակցությունը պետք է ավելի խորանա: Հյուրերի խնդրանքով խոսելով Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ համագործակցությունից` խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն իբրեւ դրա վառ օրինակ անդրադարձավ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ ներկայացրած առաջարկների մասով Վենետիկի փորձագետների եզրակացությանը:

 ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը կարեւորեց անդամակցությունը ԵԺԿ-ին այն քաղաքական ուժերի, որոնք հարավկովկասյան երկրներում ակտիվ գործունեություն են ծավալում: Պարոն Մարտենսի համոզմամբ` անդամակցության գործընթացում մեծ նշանակություն ունի երկրում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը, «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, խոսքի ազատությունը, հավաքների ազատության մասին օրենքը, կոռուպցիայի դեմ պայքարը:
 

Նույն օրը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին ընդունեց նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ողջունելով պարոն Մարտենսին` խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ իր գլխավորած կուսակցությունը միջազգային տարբեր կառույցներում  համագործակցում է  ԵԺԿ կուսակցության հետ: ԲՀԿ-ն համագործակցում է նաեւ Եվրոպական շարժման հետ եւ այդ համագործակցության շրջանակներում սեպտեբերին  եվրոպական 150 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում տեղի կունենա Արեւելյան գործընկերության կոնգրես: Գագիկ Ծառուկյանը ԵԺԿ նախագահին հրավիրեց մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին: Նա նշեց, որ իրենք ուսումնասիրել են ԵԺԿ կանոնադրությունը եւ վերջին համագումարում որոշ կանոնադրական փոփոխություններ են կատարել` կուսակցության կանոնադրությունը համապատասխանեցնելով ԵԺԿ կանոնադրությանը: ԲՀԿ խմբակցության ղեկավարը հյուրերին հավաստիացրեց, որ հայ ժողովուրդը եւս գիտակցում է եվրոպական արժեքներին ինտեգրվելու կարեւորությունը: Այս հարցի շրջանակներում պարոն Ծառուկյանը կարեւորեց վիզաների դյուրացման խնդիրը, ինչը, ըստ նրա, նոր շփումների հնարավորություն կստեղծի:

Հյուրի խնդրանքով խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը եւ ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի աշխատանքներին: Նա նշեց, որ իրենք կարեւորում են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ համագործակցությունը: Այս համատեքստում նա տեղեկացրեց, որ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ:

Պարոն Մարթենսը տեղեկացրեց, որ աշնանը նախատեսվում է ԵԺԿ պատվիրակության այց Հայաստան:
 
 
 


10.05.2011
ԵԱՀԿ ԽՎ նախագահի հանդիպումները խորհրդարանում
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Պետրոս Էֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին խորհրդարանում հանդիպումներ ունեցավ: ԵԱՀԿ ԽՎ հույն նախագահը նախ հանդիպեց վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյան...

10.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության  նախագահ  Ուիլֆրիդ Մարթենսին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է եվրոպական կառույցների հետ, եւ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը մեր երկրի արտաքին քաղաքական առաջն...

10.05.2011
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հաստատեց չորրորդ գումարման  ԱԺ իններորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին   եւ  մայիսի 10-12-ի ԱԺ քառօրյա նիստերի  օրակարգերի նախա...

10.05.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին: Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ  նրա այցը կնպաստի անմիջականորեն  ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին:  Շնորհակալություն հայտնելո...

10.05.2011
Անցկացվեց հերթական «Բաց դաս»-ը
Մայիսի 10-ին Ազգային ժողովում «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել եւ խորհրդարանական անցուդարձին էին հետեւում Շիրակի մարզի Ազատան գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները: ԱԺ քառօրյայի աշխատանքին հետեւելուց հետո նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: ԱԺ փոխնախագա...

10.05.2011
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Սուրեն Հովհաննիսյանը, Արտեմ Մանուչարյանը, Հայկ Ավետիսյանը, Վաչագան Մարտիրոսյանն արժանացել են ԱԺ  Պատվո մեդալի եւ դրամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am