Գործում է «Հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ Գլուխ 2. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առեւտրական գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 3. Առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարները Գլուխ 4. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 4. 1. Բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտներում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 5. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարները Գլուխ 6. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 7. Լուսանկարչական լաբորատորիաների միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 8. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վչարները Գլուխ 9. Բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 9. 1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 10. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 11. Արդյունագործական ձկնորսության գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 12. Արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 13. Արժութային դիլերների գործունեության համար հաստատագրված վճարները Գլուխ 14. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարները Գլուխ 15. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարները Գլուխ 15. 1.Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարները Գլուխ 16. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարները Գլուխ 17. Տեսաժապավենների եւ տեսամագնիտաֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարները Գլուխ 18. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար Գլուխ 19. Եզրափակիչ դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հաստատագրված վճարներ վճարողների շրջանակը, հաստատագրված վճարի հաշվարկման եւ վճարման կարգը, ինչպես նաեւ պատասխանատվությունը՝ սույն օրենքի խախտման համար։
Հոդված 2. Հաստատագրված վճարի հասկացությունը
1. Սույն օրենքի իմաստով՝ հաստատագրված վճարը սույն օրենքով նախատեսված չափերով եւ ժամկետներում հաստատագրված վճար վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին եւ (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր եւ անհատույց վճար է:
2. Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի եւ (կամ) եկամտահարկի գումարին:
3. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շահութահարկի գումարին:
Հոդված 3. Հաստատագրված վճար վճարողները
Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ վճարողներ):
Հոդված 4. Հաստատագրված վճար վճարողների կողմից այլ հարկերի վճարումը
Հաստատագրված վճար վճարողները »Հարկերի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ հարկերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները հաշվարկում ու վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում։
Հոդված 5. Հարկային արտոնությունների կասեցումը
Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները եւ հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:
Հոդված 6. Հաստատագրված վճարի կառուցվածքը
Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի »ժա«, »ժբ« եւ »ժէ« ենթակետերով նախատեսված գործունեության տեսակների, որոնց համար ավելացված արժեքի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:
(փոփ. 27.07.00 ՀՕ-78)
Հոդված 7. Հարկվող օբյեկտը
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետեւյալ տեսակները՝
ա) 30 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առեւտրական մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առեւտրական գործունեությունը.
բ) առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը.
գ) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.
ե) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
զ) լուսանկարչական լաբորատորիաների գործունեությունը.
է) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
ը) բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը.
թ) ավտոկանգառների գործունեությունը.
ժ) արդյունագործական ձկնորսության գործունեությունը.
ժա) արտարժույթի փոխանակման կետերում արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը.
ժբ) արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը.
ժգ) խաղատների գործունեության կազմակերպումը.
ժդ) դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
ժե) համակարգչային խաղերի կազմակերպումը.
ժզ) տեսամագնիտոֆոնների եւ տեսաժապավենների վարձույթը.
ժէ) վիճակախաղերի կազմակերպում.
ժը) բաղնիքներն եւ ցնցուղարանների կազմակերպումը.
ժթ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը։
(լրաց. 27.07.00 ՀՕ-78, 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 8. Հարկման բազան
Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը՝ դրամական արտահայտությամբ։
Հոդված 9. Հաստատագրված վճարի չափի որոշումը
1. Հաստատագրված վճարի չափի որոշումը (գնահատումը) իրականացվում է վճարողների կողմից ինքնուրույն՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
2. Հարկային օրենսդրությամբ եւ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում հաստատագրված վճարի չափը որոշում են հարկային տեսչության մարմինները՝ սույն օրենքին համապատասխան:
Հոդված 10. Հարկման ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների հաշվառումը
1. Վճարողները մինչեւ սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձեւի տեղեկություններ (հայտարարությունհաշվարկ, այսուհետ՝ հայտարարություն)՝ երկու օրինակից՝ հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ։
2. Հարկային տեսչության մարմնի կողմից հաշվառվելուց եւ կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:
3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին՝ նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
4. Սույն օրենքի 7 հոդվածի »բ« ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչեւ հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ, ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում, այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:
5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմումհայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին՝ նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի »դ« եւ »ժ« ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաեւ հայտարարության իրենց օրինակը:
6. Դիմումհայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին՝ ներկայացնելով ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:
8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում՝ առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածի 1-ին (կամ 2-րդ) կետով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի »ժ« եւ »ժբ« ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:
9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7 հոդվածի »ժէ« ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա։ Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով։
(փոփ. 10.01.01 ՀՕ-138, լրաց. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 11. Սահմանային չափերին վերաբերող եւ այլ տեղեկությունների ներկայացումը
1. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի »ա« ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի »ա« եւ »բ« ենթակետերով, 31 հոդվածի 2-րդ կետով, 33 հոդվածի 2-րդ կետի »ա« ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով եւ 57 հոդվածի 2-րդ կետի »բ« ենթակետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձեւի տեղեկություններ (հայտարարություն)՝ սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:
2. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի »բ«, »գ«, »դ« եւ »ե« ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձեւի տեղեկանք՝ սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին:
Հոդված 12. Նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում հաստատագրված վճարի չափի որոշումը
Հարկային տեսչության մարմիններին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության կողմից՝ նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների կիրառմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում՝ սույն օրենքի 94 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:
Հոդված 13. Հայտարարությունների եւ այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները
1. Ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 7 հոդվածի »բ« ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության այդ տեսակի համար ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա, իսկ »դ« ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար: Ամսական (եռամսյակային) հայտարարությունը ներկայացվում է մինչեւ այդ ամսվան (եռամսյակին) նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ:
Սույն օրենքի 7 հոդվածի »ժէ« ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ։
3. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի »ա« ենթակետով եւ 33 հոդվածի 2-րդ կետի »ա« ենթակետով նախատեսված՝ սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
4. Սույն օրենքի 31 հոդվածի 2-րդ կետով, 53 հոդվածի 2-րդ կետով եւ 57 հոդվածի 2-րդ կետի »բ« ենթակետով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ։
5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ՝ մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ։
6. Սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ։
(լրաց. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 14. Ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների հաշվառումը
Ելակետային տվյալները եւ ուղղիչ գործակիցները, ինչպես նաեւ դրանց փոփոխությունները գրանցվում (վերագրանցվում) են հարկային տեսչության մարմնում՝ խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:
Հոդված 15. Վճարողների կողմից հաշվառման վարումը եւ հաշվարկների ներկայացումը
1. Վճարողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ հաշվառում եւ (կամ) գրանցումեր) եւ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային տեսչության մարմիններ ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, հարկային հաշվարկներ, հայտարարագրեր, սույն օրենքով եւ հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր եւ տեղեկություններ։
2. Բացառապես սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու եւ այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում վճարողները հարկային տեսչության մարմիններ շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:
3. Սույն օրենքով նախատեսված հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների (դրանցից յուրաքանչյուրի) գծով վճարողները վարում են առանձնացված հաշվառում (իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար՝ առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաեւ այդ գործունեությունների հետ կապված ծախսերը, հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներից ստացված համախառն եկամտի եւ դրանց հետ կապված ծախսերի գումարի չափով: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հարկային հաշվարկներում եւ հայտարարագրերում:
Հոդված 16. Վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելը
1. Վճարողների կողմից սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի »ա« ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի »ա« ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով եւ 57 հոդվածի 2-րդ կետի »բ« ենթակետով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարների գումարը հաշվանցվում է »Հարկերի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածով սահմանված կարգով:
2. Հաշվանցումն առաջին հերթին իրականացվում է համապատասխան հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկված փաստացի շահութահարկի (կամ եկամտահարկի) եւ ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց՝ սույն օրենքի 6 հոդվածում նշված համամասնությամբ:
Հոդված 17. Վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը
1. Վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
2. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում վճարողներն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի եւ գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում): Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում եւ վճարվում է սահմանված ընդհանուր կարգով՝ անկախ հաստատագրված վճարների կատարումից:
Հոդված 18. Մատակարարներին վճարված հարկի գումարները
Վճարողները սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների գծով ապրանքների եւ ծառայությունների դիմաց մատակարարներին (ինչպես նաեւ ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում) վճարված ավելացված արժեքի հարկի գումարը միացնում են այդ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):
Հոդված 19. Հաստատագրված վճարի վճարման կարգը եւ ժամկետները
1. Հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
2. Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով:
3. Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 20. Հսկիչդրամարկղային մեքենաների օգտագործումը
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում 7 հոդվածի »ա« (բացառությամբ Երեւան քաղաքում առեւտրի իրականացման վայրերից դուրս գտնվող՝ 7 քառակուսի մետր, այլ վայրերում առեւտրի իրականացման վայրերից դուրս գտնվող՝ 10 քառակուսի մետր առեւտրական տարածքը չգերազանցող կրպակների միջոցով իրականացվող առեւտրական գործունեության, եւ բնակելի տարածքից անմիջական վաճառքի), »գ«, »զ«, »ը« եւ »ժա« կետերով սահմանված գործունեության տեսակների իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչդրամարկղային մեքենաներ կիրառող հարկ վճարողների վրա՝ այդ կետերով սահմանված գործունեության տեսակների մասով:
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 21. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝
ա) խանութ է համարվում առեւտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առեւտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը.
բ) կրպակ (տաղավար) է համարվում առեւտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առեւտրական դահլիճ չունեցող շինությունը.
գ) առեւտրական տարածք է համարվում խանութների համար՝ առեւտրական դահլիճի (ներառյալ՝ ապրանքների ցուցադրման եւ վաճառքի համար նախատեսված առեւտրական սարքավորումների եւ գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների (տաղավարների) համար՝ ամբողջ մակերեսը:
Հոդված 22. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում 30 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առեւտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով (այդ թվում՝ վարձակալված) առեւտրական գործունեություն իրականացնողները:
2. Հաստատագրված վճար վճարող համարվելու անհրաժեշտ պայմաններն են՝
ա) առանձին շինության (մշտական կամ ոչ մշտական) առկայությունը.
բ) այդ շինությունում առեւտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը.
գ) գործունեություն ծավալելու մասում առեւտրական տարածքը 30 քառակուսի մետրից չգերազանցելը:
3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝
ա) այն վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առեւտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 310 հազար դրամը (սահմանային չափը).
բ) սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող վճարողների վրա՝ գործունեության այդ մասով.
գ) դեղատների վրա՝ դեղանյութերի, դեղամիջոցների եւ բժշկական պարագաների վաճառքի մասով.
դ) գազի վաճառքի կետերում, ինչպես նաեւ դրանցում միաժամանակ շարժիչի յուղերի եւ քսայուղերի գծով առեւտրական գործունեության վրա.
ե) մամուլի կրպակներում թերթերի, հանդեսների, փաստավավերագրերի, տեղեկագրերի, պարբերականների վաճառք իրականացնող հարկ վճարողների վրա:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի »բ«, »գ«, »դ« եւ »ե« ենթակետերում նշված՝ սեփական արտադրության արտադրանքի վաճառահանման կետերում, դեղատներում, գազի վաճառքի կետերում, մամուլի կրպակներում համապատասխանաբար սեփական արտադրության արտադրանքից, դեղանյութերից, դեղամիջոցներից եւ բժշկական այլ պարագաներից, գազից, թերթերից, հանդեսներից, փաստավավերագրերից, տեղեկագրերից, պարբերականներից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնելու դեպքում սույն օրենքին համապատասխան գանձվում է (համախառն եկամտից սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից եւ սույն հոդվածի 3-րդ կետի »ա« ենթակետում նշված սահմանային չափը գերազանցած լինելու կամ չլինելու հանգամանքից անկախ) նաեւ հաստատագրված վճար, եթե հաշվետու եռամսյակի արդյունքներով ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում այդ ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը գերազանցում է 10, իսկ մամուլի կրպակներում՝ 50 տոկոսը։
Այդպիսի դեպքերում հաստատագրված վճարի չափի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) փաստացի զբաղեցրած առեւտրական տարածքը.
բ) հաշվետու եռամսյակի օրացուցային օրերի թիվը:
Հարկ վճարողը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
Հոդված 23. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը
1. Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալների եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 32-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
2. Բնակելի տարածքից (պատուհանից եւ այլն) անմիջականորեն վաճառք իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է՝
ա) երեք քառակուսի մետր տարածք ունեցող կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը չի գերազանցում 10 քառակուսի մետրը.
բ) անմիջական ցուցադրման համար ապրանքներով փաստացի զբաղեցված մակերեսի հաշվառմամբ կրպակից իրականացվող գործունեության համար հաշվարկվող վճարին, եթե անմիջական ցուցադրման համար ապրանքներով զբաղեցված մակերեսը գերազանցում է 10 քառակուսի մետրը։
Հոդված 24. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
1. Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) խանութներում, կրպակներում (տաղավարներում) վճարողի առեւտրական գործունեության համար զբաղեցրած առեւտրական տարածքը՝ քառակուսի մետրերով.
բ) ամսվա ընթացքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:
Հոդված 25. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար խանութի, կրպակի (տաղավարի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի, »Զվարթնոց« օդանավակայանի հողատարածքի եւ Երեւանից »Զվարթնոց« օդանավակայան տանող ճանապարհահատվածի (Վաղարշապատի խճուղու եւ օդանավակայանի ճանապարհների երթեւեկելի մասերի) համար՝ 1.0-ից 2.75-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) մարզկենտրոնների համար՝ 1.2-ից 1.5-ի շրջանակներում, որը տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
գ) Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքների համար՝ 1.0-ից 1.2-ի շրջանակներում, որը տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
դ) Չարենցավան քաղաքի համար՝ 0.8.
ե) մարզերի համար (բացի մարզկենտրոններից, Աբովյան, Վաղարշապատ եւ Չարենցավան քաղաքներից)՝ 1.0.
զ) գյուղական վայրերի, ինչպես նաեւ աղետի գոտու, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի համար՝ 0.5:
Աղետի գոտում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում գտնվող գյուղերի համար կիրառվում է լրացուցիչ 0,8 ուղղիչ գործակից:
Մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն կետի »բ« եւ »գ« ենթակետերով նախատեսված ուղղիչ գործակիցներ սահմանելը կիրառվում են այդ ենթակետերում նշված առավելագույն գործակիցները:
2. Հաշվետու եռամսյակի արդյունքներով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ կիրառվում են հետեւյալ ուղղիչ գործակիցները՝
ա) օրենքով ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում՝ 0.7.
բ) առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում՝ 1.4:
3. Բացառապես նկուղային հարկերում տեղադրված խանութների, կրպակների (տաղավարների) համար լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից։
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
4. (Ուժը կորցրել է 27.12.01 ՀՕ- 277)
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 26. Առեւտրի իրականացման վայր հասկացությունը
Սույն օրենքի իմաստով՝ առեւտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա եւ այլն) է համարվում առեւտրական (կամ այլ) գործունեության (այսուհետ՝ առեւտրական գործունեություն) իրականացման (ծավալման) համար կազմակերպչի կողմից տարածքների տրամադրման վայրը:
Հոդված 27. Առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում առեւտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա եւ այլն) կազմակերպողները:
Հոդված 28. Առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողների կողմից փաստաթղթերի տրամադրումը եւ տեղեկությունների ներկայացումը
Վճարողներն առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս կազմում են օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր եւ կատարում գրանցումներ՝ հարկային տեսչության սահմանած ձեւով:
Վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղեկություններ՝ առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ։
(փոփ. եւ լրաց. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 29. Առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի չափը
Առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալների եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 100-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 30. Առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալներն են՝
ա) առեւտրի իրականացման վայրի՝ քառակուսի մետրերով արտահայտված, փաստացի օգտագործվող մակերեսը: Ընդ որում, անմիջականորեն առեւտրի հետ կապված եւ առեւտրի իրականացմանն օժանդակող մակերեսների հաշվառման համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ առեւտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առեւտրական գործունեություն կազմակերպողների համար՝ 0.7 գործակից։
Փաստացի օգտագործվող մակերես է համարվում՝ առեւտի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առեւտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված՝ քառակուսի մետրերով արտահայտված տարածքը։
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:
(լրաց. 10.01.01 ՀՕ-138)
Հոդված 31. Առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար առեւտրի իրականացման վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի, »Զվարթնոց« օդանավակայանի հողատարածքի եւ Երեւանից »Զվարթնոց« օդանավակայան տանող ճանապարհահատվածի (Վաղարշապատի խճուղու եւ օդանավակայանի ճանապարհների երթեւեկելի մասերի) համար՝ 1.25.
բ) գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, աղետի գոտու, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաեւ գյուղական վայրերի համար՝ 0.4.
գ) այլ վայրերի համար՝ 1.0:
2. Առեւտրի իրականացման վայրի փաստացի օգտագործվող ընդհանուր մակերեսի մեկ քառակուսի մետր հաշվով առեւտրական գործունեություն իրականացնողից կազմակերպչի կողմից գանձվող վճարի մեծությունը նույն մակերեսի համար կազմակերպչի կողմից վճարվող հաստատագրված վճարի մեծության 5-ապատիկը գերազանցելու դեպքում լրացուցիչ կիրառվում է 2.0 ուղղիչ գործակից:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 32. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝
ա) հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման եւ սպառման կազմակերպումը.
բ) խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների եւ կիսաֆաբրիկատների համախումբը.
գ) հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման եւ սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը.
դ) բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
Հոդված 33. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝
ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի մեկ քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը).
բ) հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղադրված հանրային սննդի գործունեության իրականացման օբյեկտների վրա:
Հոդված 34. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարը ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ողղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 35. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը՝ քառակուսի մետրերով։
2. Արտաքին բուֆետների (շարժական եւ հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ եւ սպասարկմամբ զբաղվող) եւ սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 36. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա) բացօթյա վայրերի համար՝ տարածքի օգտագործման գործոնի հետ կապված՝ 0,7.
բ) բարվարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաեւ գիշերային ժամերին (2400-ից մինչեւ 600-ը) աշխատող բարերի համար լրացուցիչ՝ 2.0.
գ) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար՝ 0,5.
դ) բացօթյա վայրերի համար՝ ապրիլհոկտեմբեր ամիսներին լրացուցիչ կիրառվում է 1.5 գործակից.
ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսը 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում լրացուցիչ՝ 0.75.
զ) Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տաուշի մարզերում գտնվող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար լրացուցիչ՝ 0.7։
(փոփ. եւ լրաց. 27.12.01 ՀՕ-277)
ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՂԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 36 1. Բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպում հասկացությունն իր մեջ ներառում է մասնավորապես ցնցուղարանների, սաունաների, բաղնիքների եւ շոգեբաղնիքների կազմակերպումը։
Հոդված 36 2. Բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք՝ վճարովի ծառայությունների մատուցման մասով։
Հոդված 36 3. Բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ։
Հոդված 36 4. Բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում բաղնիքների եւ ցնցուղարանների գործունեության կազմակերպման շենքշինությունների ընդհանուր մակերսը՝ քառակուսի մետրերով։
Հոդված 36 5. Բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցը
Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներ են՝
ա) սաունաների եւ (կամ) շոգեբաղնիքների համար՝ 1,
բ) սաունաներում եւ (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների եւ (կամ) ցնցուղարանների համար՝ 0.5։
(լրաց. 27.12.01 ՀՕ-277)
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 37. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝
ա) տաքսիավտոմեքենա է համարվում համապատասխան տարբերանշանով թեթեւ մարդատար ավտոմեքենան, որով իրականացվում են ուղեւորափոխադրումներ, եւ ուղեւորից կամ ուղեւորներից ուղեվարձը գանձվում է ըստ ավտոմեքենայում տեղադրված սակաչափիչի կամ վազքաչափի ցուցմունքի.
բ) ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը՝ տեխնիկական եւ շահագործման տվյալների հիման վրա.
գ) ավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղեւորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը:
Հոդված 38. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները:
2. Նախնական պատվերով, ինչպես նաեւ ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարը հաշվարկում եւ վճարում են սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
3. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) փոխադրումների համար:
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 39. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հստատագրված վճարի չափը
1. Հաստատագրված վճարը ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
2. Վճարողի կողմից նույն ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցով մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալը եւ ուղղիչ գործակիցները:
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 40. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում՝
- թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորներ փոխադրելու նպատակով գործունեություն իրականացնելու համար՝ 1.0,
- բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար՝ ավտոմեքենայի բեռնատարողությունը՝ արտահայտված տոննաներով,
- ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար՝ նստատեղերի քանակը։
(փոփ. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 41. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. Թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
Երեւան քաղաքում 3.4
յումրի եւ Վանաձոր քաղաքներում 3.1
այլ բնակավայրերում 2.8։
Թեթեւ մարդատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար՝ սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման` գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում 1.1
Շիրակի մարզում 1.3
Արագածոտնի, եղարքունիքի, Լոռու մարզերում 1.4
Սյունիքի մարզում 1.6
Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում 1.8
Երեւան քաղաքում՝ 1.9
Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար՝ սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
3. Ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
ա) երթուղիների հետ կապված՝
քաղաքային 1.0
մերձքաղաքային 1.1
միջքաղաքային եւ միջպետական 1.2
բ) ներքաղաքային երթուղիների համար լրացուցիչ՝
Երեւան քաղաքում 1.0
յումրի եւ Վանաձոր քաղաքներում 0.9
մնացած քաղաքներում 0.8
դ) մինչեւ 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար լրացուցիչ՝ 1.3:
ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 42. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով ՝
ա) վարսավիրանոց է համարվում վարսավիրական ծառայության նպատակին հարմարեցված հատուկ աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում այդ նպատակի համար համապատասխան սարքավորումներով յուրաքանչյուր հատուկ կահավորված տեղը:
Հոդված 43. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում վարսավիրական ծառայության մատուցման գործունեություն կազմակերպողները:
Հոդված 44. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 420-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 45. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) վարսավիրական ծառայության աշխատատեղերի քանակը.
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:
Հոդված 46. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Վարսավիրանոցների գտնվելու վայրի հետ կապված՝ վարսավիրական ծառայության հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
Երեւան քաղաքի համար 1.0
այլ վայրերի համար 0.6:
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 47. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝
ա) լուսանկարչական լաբորատորիա է համարվում ֆոտոժապավենների երեւակման եւ (կամ) լուսանկարների պատրաստման նպատակին հարմարեցված հատուկ աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ) լուսանկարչական լաբորատորիայի գործունեություն է համարվում ֆոտոժապավենների երեւակումը եւ (կամ) լուսանկարների պատրաստումը.
գ) ֆոտոժապավենների երեւակման եւ (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղ է համարվում մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված վայրը:
Հոդված 48. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում լուսանկարչական լաբորատորիաների միջոցով գործունեություն իրականացնողները:
Հոդված 49. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Լուսանկարչական լաբորատորիայի գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 850-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 50. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Լուսանկարչական լաբորատորիայի միջոցով իրականացվող գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) ֆոտոժապավենների երեւակման եւ (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերի քանակը.
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:
Հոդված 51. Լուսանկարչական լաբորատորիաների գործեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Լուսանկարչական լաբորատորիայի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
ա) լուսանկարչական լաբորատորիայի գտնվելու վայրի հետ կապված՝
Երեւան քաղաքի համար 1.0
այլ վայրերի համար 0.9.
բ) ֆոտոժապավենների երեւակման կամ լուսանկարների պատրաստման գործունեության տեսակներից միայն մեկի իրականացման դեպքում լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից:
ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 52. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝
ա) ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
բ) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը.
գ) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը:
Հոդված 53. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնց ամսական իրացման շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով գերազանցում է 800 հազար դրամը (սահմանային չափը):
Հոդված 54. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների արտադրյալի 350-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 55. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը.
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 56. Բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ հասկացությունը
Սույն օրենքի իմաստով՝ բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցման համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
Հոդված 57. Բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն իրականացնողները (ներառյալ՝ հատուկ սարքավորված ավտոմեքենաների միջոցով բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառք իրականացնողները):
2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում այն վճարողների վրա՝
ա) որոնք բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի մեկ կետում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցումն իրականացնում են 3 եւ ավելի խողովակներից.
բ) որոնց բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մեկ մանրածախ կետի միջոցով ամսվա ընթացքում իրացված բենզինի քանակը գերազանցում է 10 հազար լիտրը (սահմանային չափը):
Հոդված 58. Բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների արտադրյալի 1000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
2. Բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքը բացառապես տարաների միջոցով (բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների բացակայության դեպքում) իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) մեկ խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված վճարի չափին:
Հոդված 59. Բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի միջոցով իրականացվող գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) բենզինի եւ (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը.
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:
ԳԼՈՒԽ 9 1.
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 59 1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը
Սույն օրենքի իմաստով գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցմն (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը։
Հոդված 59 2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցոջ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները։
Հոդված 59 3. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 500,000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ։
Հոդված 59 4. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում գազալցման կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը։
Հոդված 59 5. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի վարչական սահմանում եւ դրանից դուրս՝ ուղիղ գծով 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցման կայանի (կետի) համար՝ 1.0,
բ) այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար՝ 0,8։
(լրաց. 27.12.01 ՀՕ-277)
ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 60. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով՝
ա) ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.
բ) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար հատուցման դիմաց դրանց անվտանգության ապահովումը:
Հոդված 61. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում ավտոկանգառների գործունեություն կազմակերպողները (ներառյալ՝ գիշերային ժամերին):
Հոդված 62. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 5-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 63. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Ավտոկանգառների գործունեության հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը՝ քառակուսի մետրերով.
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:
Հոդված 64. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Ավտոկանգառների գտնվելու վայրի հետ կապված՝ հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են ՝
ա) Երեւան քաղաքի համար՝ 1.0-ից 8.0-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) այլ վայրերի համար՝ 0.8:
ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 65. Արդյունագործական ձկնորսություն հասկացությունը
Արդյունագործական ձկնորսություն է համարվում շահույթ ստանալու նպատակով ջրային ավազանում իրականացվող ձկնորսական գործունեությունը, որը կատարվում է հատուկ որսագործիքներով՝ մասնավորապես դնովի ցանցով, դնովի, ձգովի եւ քսակավոր ուռկաններով:
Հոդված 66. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում արդյունագործական ձկնորսության գործունեություն իրականացնողները:
Հոդված 67. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 150-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 68. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են՝
ա) ամսվա ընթացքում արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը.
բ) որսագործիքների քանակը:
Հոդված 69. Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման որսագործիքների տեսակի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) դնովի ցանցի համար - 1.0
բ) դնովի եւ ձգովի ուռկանների համար՝
մինչեւ 200 մետրը ներառյալ - 46.0
200-ից մինչեւ 250 մետրը ներառյալ - 52.0
250-ից մինչեւ 300 մետրը ներառյալ - 60.0
300-ից մինչեւ 350 մետրը ներառյալ - 66.0
350-ից մինչեւ 400 մետրը ներառյալ - 72.0
400 մետրից ավելի - 80.0
գ) քսակավոր ուռկանի համար - 120.0
դ) այլ որսագործիքների համար - 66.0:
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 70. Արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն հասկացությունը
Սույն օրենքի իմաստով՝ արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը:
Հոդված 71. Արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի փոխանակման կետի լիցենզիայի հիման վրա գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) վրա:
Հոդված 72. Արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ արտարժույթի փոխանակման կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակցի 50,000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 73. Արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Արտարժույթի փոխանակման կետի գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի եւ «Զվարթնոց» օդանավակայանի համար՝ 1.0-ից 1.5-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) այլ վայրերի համար՝ 0.8:
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 74. Արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն հասկացությունը
Սույն օրենքի իմաստով՝ արժութային դիլերի արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը:
Հոդված 75. Արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, ֆոնդային բորսաների, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաների, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակների, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակների, թողարկման կազմակերպությունների, անկախ ինվեստիցիոն բրոքերների եւ անկախ ինվեստիցիոն դիլերների վրա:
Հոդված 76. Արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարը սահմանվում է ամսական 125.0 հազար դրամ:
ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 77. Խաղատուն հասկացությունը
Սույն օրենքի իմաստով՝ խաղատուն է համարվում այն խաղասրահը, որի ներքին կամ արտաքին կողմից ցուցադրվում է »խաղատուն« կամ »կազինո« բառը կամ դրանց օգտագործմամբ բառակապակցությունները՝ հայերեն կամ օտար լեզուներով, կամ որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ քսանից ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսն իրար հետ՝ անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:
Հոդված 78. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում խաղատների գործունեություն կազմակերպողները (խաղասրահում շահումով խաղեր անցկացնողները):
Հոդված 79. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 1,500,000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 80. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:
Հոդված 81. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար խաղատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի համար՝ 2.0.
բ) Երեւան քաղաքից դուրս՝ 1.0:
(փոփ. 27.07.00 ՀՕ-78)
ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 82. Դրամական շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը
Սույն օրենքի իմաստով՝ դրամական շահումով խաղային ավտոմատներ են համարվում ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցակցման համար սարքերը (այդ թվում՝ լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով խաղերի անցկացման ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի կամ ծրագրերի միջոցով՝ խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ:
Հոդված 83. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում դրամական շահումով խաղային ավտոմատներ շահագործողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում հեռուստատեսության միջոցով լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործողների վրա՝ հեռուստատեսության միջոցով նման սարքերի շահագործման գործունեության մասով:
Հոդված 84. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է՝
ա) լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար՝ համապատասխան ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 10 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ.
բ) այլ ավտոմատների համար՝ համապատասխան ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 50 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 85. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալներն են՝
ա) լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար՝ խաղասրահի մակերեսը՝ քառակուսի մետրերով.
բ) այլ ավտոմատների համար՝ տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:
(լրաց. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 86. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար դրամական շահումով խաղային ավտոմատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի համար - 2.0.
բ) հանրապետության մարզկենտրոնների, ինչպես նաեւ Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքների համար - 0.9.
գ) այլ վայրերի համար - 0.8:
(փոփ. 27.07.00 ՀՕ-78)
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 86 1. Վիճակախաղ հասկացությունը
Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում »Վիճակախաղերի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը։
Հոդված 86 2. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները։
Հոդված 86 3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 18 տոկոսի չափով։
Հոդված 86 4. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը։
(լրաց. 27.07.00 ՀՕ-78)
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 87. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում համակարգչային խաղեր կազմակերպողները:
Հոդված 88. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 10 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 89. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
Ելակետային տվյալ է համարվում տեղակայված մոնիտորների ընդհանուր քանակը:
Հոդված 90. Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի եւ »Զվարթնոց« օդանավակայանի համար՝ 1.5-ից 3.0-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) հանրապետության մարզկենտրոնների, ինչպես նաեւ Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքների համար՝ 2.0.
գ) հանրապետության մարզերի (բացի մարզկենտրոններից, Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքներից) համար՝ 1.5.
դ) աղետի գոտու, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաեւ հանրապետության գյուղական վայրերի համար՝ 1.0:
ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՄԱԳՆԻՏՈՖՈՆՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 91. Տեսաժապավենների եւ տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում տեսաժապավեններ եւ տեսամագնիտոֆոններ վարձույթով հատկացնողները:
Հոդված 92. Տեսաժապավենների եւ տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակցի 40,000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Հոդված 93. Տեսաժապավենների եւ տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝
ա) Երեւան քաղաքի եւ »Զվարթնոց« օդանավակայանի համար՝ 1.0-ից 1.9-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) հանրապետության մարզկենտրոնների, ինչպես նաեւ Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքների համար՝ 1.7.
գ) հանրապետության մարզերի (բացի մարզկենտրոններից, Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքներից) համար՝ 1.2.
դ) աղետի գոտու, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաեւ հանրապետության գյուղական վայրերի համար՝ 1.0:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 94. Հաստատագրված վճարի չհիմնավորված լինելը
1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, եւ հարկային տեսչության մարմինների կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե՝
ա) վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների եւ (կամ) ուղղիչ գործակիցների մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ եւ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային տեսչության մարմինների կողմից իրականացված ստուգումների եւ (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների եւ (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից.
բ) վճարողի կողմից մինչեւ գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը), ինչպես նաեւ վիճակախաղ կազմակերպողների համար սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով չեն ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների եւ (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի »ա« ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների եւ համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվը սահմանված կարգով հայտարարված օրերի թվից ավելի լինելու դեպքում այն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վերջին (նախորդ) ելակետային տվյալների ներկայացման օրվանից հաշված:
3. Սույն հոդվածի 1-ին կետի »բ« ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):
Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վճարողի հաստատագրված վճարով հարկվող գործունեության փաստացի սկսման (վերսկսման) օրվանից հաշված, իսկ գործունեության փաստացի սկսման օրվա վերաբերյալ այլ հավաստի տեղեկությունների (տվյալների) բացակայության դեպքում՝ ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների պարտադիր վերագրանցման ենթակա օրվանից (սույն օրենքի 13 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն) հաշված:
(լրաց. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 94 1. Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար
Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առեւտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առեւտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք՝ 100.000 դրամի չափով։
(լրաց. 27.12.01 ՀՕ-277)
Հոդված 95. Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար
Հաստատագրված վճարի կատարումը վճարողներին չի ազատում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում եւ (կամ) գրանցումներ վարելու, ինչպես նաեւ գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականությունից:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 96. Օրենքում կիրառվող որոշ հասկացությունների սահմանումները
1. Սույն օրենքի 47 հոդվածի »գ« ենթակետում նշված՝ ֆոտոժապավենների երեւակման եւ (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը, 52 հոդվածի »գ« ենթակետում նշված՝ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Աղետի գոտու, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն օրենքում գոտիականության կիրառման նպատակով հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության (կամ նրա լիազորած մարմնի) կողմից Երեւան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների։
Հոդված 97. Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը
1999 թվականի ապրիլ ամսից սկսած՝ յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը եւ սահմանային չափերը( բացառությամբ սույն օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի »բ« ենթակետով նախատեսված սահմանային չափերի )ավելացվում են տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի փաստացի աճի մեծության ամբողջ թվի չափով, որը յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հրապարակում է մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը:
Հոդված 98. Հաստատագրված վճարների կասեցումը
Սույն օրենքի 7 հոդվածի »գ«, »դ, »ժա«, »ժբ«, »ժգ«, »ժդ«, »ժե«, »ժզ«, »ժը« եւ »ժթ« ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում հայտարարություն ներկայացնելու դեպքում՝ հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:
Հոդված 99. Ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների գրանցումը (վերագրանցումը)
1998 թվականի հուլիս ամսվա ընթացքում վճարողները հարկային տեսչության մարմիններում գրանցում (վերագրանցում) են սույն օրենքով սահմանված ելակետային տվյալները եւ ուղղիչ գործակիցները: Այդ պահանջը խախտելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 94 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը:
Հոդված 100. Պատասխանատվությունը հարկման բազան թաքցնելու համար
Հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 101. Գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը
Սույն օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:
Հոդված 102. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 1-ից:
Երեւան
22 հուլիսի 1998 թ.
ՀՕ-236
* Պաշտոնական հրապարակման աղբյուրը՝ ՀՀՊՏ 1998/15 (48), 27.07.98։
»Հաստատագրված վճարների մասին« Հայաստանի Հանրապետության օրենքը (22.07.98 ՀՕ-236) փոփոխվել եւ լրացվել է՝
27.07.00 ՀՕ-78 (ՀՀՊՏ 2000/17 (115), 01.08.00),
10.01.01 ՀՕ-138 (ՀՀՊՏ 2001/2 (134), 26.01.01),
27.12.01 ՀՕ-277 (ՀՀՊՏ 2001/43 (175), 31.12.01)։